«Ժողովուրդ»-ը զրուցել Է ԼՂՀ նախագահ ի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու համար, թե ինչ ինտենսիվությամբ է հակառակորդը կրակոցներ արձակել, ու ինչի հետ է կապվում Ադրբեջանի վերջին օրերի վերաակտիվացումը։
– Պարոն Բաբայան, ներկայումս ի՞նչ իրավիճակ է ԼՂՀ սահմանին։
– Հակառակորդը չի տարբերակում Արցախն ու Հայաստանը ու խախտում է զինադադարի ռեժիմը Արաքսի ափից մինչեւ Վրաստանի սահմանը, այսինքն՝ հայկական պետությունների հետ ունեցած իր ողջ երկայնքով։ Ամեն օր Ադրբեջանը խախտում է զինադադարի ռեժիմը՝ կիրառելով տարբեր տիպի զինատեսակներ, բայց նաեւ ստանում է համարժեք պատասխան։
Ու այս օրը բացառություն չի, օրինակ՝ սեպտեմբերի մեկին մոտ 120 անգամ խախտվել է զինադադարի ռեժիմը, նույնը երեւի սեպտեմբերի 2-ին է եղել։ Նախկինում նման խախտումները լինում էին 5-7 օրվա ընթացքում, նույնիսկ շաբաթվա կտրվածքով։ Բայց հիմա ագրեսոր Ադրբեջանը դա անում է ամեն օր՝ ամեն վայրկյան կրակելով սահմանի վրա։
Կարդացեք նաև
Կրկնում եմ՝ սրանք անիմաստ խախտումներ են, որեւէ էական փոփոխության չեն հանգեցնում, հակառակորդը չի կարողանում իր ձեռքը վերցնել ռազմավարական ախաձեռնությունը, չի հասնում որեւէ նպատակի, սահմանն անցնում է այնպես, ինչպես անցնում էր 5 տարի, 10 տարի առաջ։ Ադրբեջանը չի փոփոխում իր գործելաոճը տարիների ընթացքում։
Ադրբեջանը 15 տարի շարունակ իրեն նման ձեւով է դրսեւորում եւ անիմաստ խախտումներ իրականացնում։ Իրենք նաեւ այդ ամենի հետեւանքով ունենում են մեծ կորուստներ։
Զրուցեց Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում