Օգոստոսի 30-ին, ժամը 15.30-ին, 1990 թ. ծնված Արման Կ.-ն ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում էր տվել, որ իր ծանոթ Հովոն իրեն հրավիրել է Զովունի գյուղում գտնվող նորակառույց, չգործող հյուրանոց՝ հյուրասիրելու, և օգտվելով իր սենյակից բացակայելու հանգամանքից՝ սեղանի վրա դրված իր դրամապանակից գողացել է 15.000 դրամ:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ՝ 1984 թ. ծնված Հովիկ Ս.-ն սեպտեմբերի 1-ին, ժամը 21.05-ին, Զովունի գյուղից բերման է ենթարկվել և տվել խոստովանական բացատրություն:
Քննությունը շարունակվում է:
ՀՀ ոստիկանություն
Կարդացեք նաև