Սեպտեմբերի 3-ին, ժամը 10.12-ին ՀՀ ՏԿԱԻՆ ՃԿԱԿ տեղեկատվություն է ստացվել, որ ՌԴ Մոսկվա քաղաքի «Դոմոդեդովո» միջազգային օդանավակայանում հրդեհ է բռնկվել:
Կապ է հաստատվել ՌԴ արտակարգ իրավիճակներում ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի հետ, որտեղից հայտնել են, որ ժամը 08.00-ին հրդեհ է բռնկվել բեռնափոխադրումների նկուղային հարկում, որտեղ իրականացվել են շինարարական 22աշխատանքներ: Հրդեհի հետևանքով այրվել է էլ.մալուխ: Ներկայումս իրականացվում են ծխահեռացման աշխատանքներ:
Հրդեհը մարված է:
Օդանավակայանի աշխատանքը մասնակի դադարեցվել է, նախատեսվում է այն վերսկսել երկու ժամից:
Կարդացեք նաև
Օդանավակայանում գործում է էլեկտրոնային ցուցատախտակ, որում նշված է չվերթերի ժամացուցակը:
ՀՀ ՏԿԱԻՆ