Հատված Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի հարցազրույցից:
– Դե՞մ չեք սահմանադրական փոփոխոթյուններին։
– Սահմանադրական փոփոխությունների մեջ կետեր կան, որ դեմ եմ միանշանակ։ Կետեր կան։ Էն այլասերված կետը, որ ամոթ է, քննարկման առարկա չէ, առաջինը դա, երկրորդն էլ, եթե մարդը կուսակցական չէ, ինչո՞ւ ենք նրա սահմանադրական իրավունքները փակում, որ ինքը չգնա Ազգային ժողով։ Ենթադրենք, ես չեմ ուզում կուսակցական լինել, բայց ես դնում եմ եւ ուզում եմ գնալ պառլամենտ։ Դա մարդու իրավունքների դեմ չէ՞, որ մարդը չի ուզում կուսակցականացվել եւ ինքը կարող է հաղթել հզոր կուսակցություններին, մենակ գնալ։ Դա շատ ճիշտ բան եմ ասում, բոլորը պետք է հասկանան դա։ Ինչո՞ւ ենք ամբողջությամբ կուսակցականացնում երկիրը։ Ես այդ սկզբունքին ընդհանրապես դեմ եմ։
Մեկ էլ կարդացել եմ, որ տեղական ինքնակառավարման կապակցությամբ ինչ-որ սահմանափակումներ կան։ Ընդհանրապես դեմ եմ, որ տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների սահմանափակում լինի, չեմ խորացել շատ դրա վերաբերյալ, բայց ընդհանուր սահմանադրական բարեփոխումներին կողմնակից եմ։ Բայց այդ կետերը միանշանակ եթե մեջն եղավ, դեմ եմ։
Կարդացեք նաև
Օրինակ, կոնկրետ այդ այլասերված կետը… Հետո դուք՝ կանայք պիտի ավելի շուտ եւ ավելի շատ դեմ լինեք դրան, քան մենք, որովհետեւ դուք կմնաք, տղամարդիկ իրար հետ կամուսնանան ու դուք կմնաք, խայտառակություն կլինի։ Բա դուք ո՞ւր գնաք, ի՞նչ անեք։ Հետո ասում են՝ Թուրքիա են գնում, ստեղ են գնում, ընդեղ են գնում։ Բա ի՞նչ անեն էդ խեղճերը։
– Իսկ եթե ձեր նշած կետերը չփոխե՞ն։ Ասացիք…
– Եթե այդ գեյերի հետ կապված չփոխվի, ես միանշանակ դեմ եմ լինելու։ Ճիշտն ասած, քաղաքականությամբ չեմ այլասերվելու։ Դա սատանայի կետն է, ով ուզում է, ինչ ուզում է ասել, ես պոռնիկ չեմ դառնա։ Հասկացա՞ք։ Ամո՛թ է։ Այս ազգը առաջին քրիստոնյա պետությունն է եղել եւ իմ ամբողջ ազգին բերել, տենց բան ընդունել, ես չեմ էլ պատկերացնում, որ դա տենց կարող է լինի, չնայած, չեմ էլ հավատա, որ Ազգային ժողովը կարող է դա ընդունի, կամ՝ ո՞նց կարող է դա լինի։ Իսկ ինչո՞ւ եք դա անո՞ւմ որ, էս ինչո՞ւ եք սենց խառնվել, ի՞նչն է պատճառը, ի՞նչ են ուզում դա անել, ինչո՞ւ են դա խորացրել, հանե՛ք դա, մնացածը բոլորը իրենց, ի՞նչ է եղել, այդ կետը թոդ հանեն, արա՛, տղամարդ ենք մենք, ամո՛թ է։
– Բայց մարդու իրավունքներ…
– Դը պաշոլի ն… (զսպում է իրեն), ի՞նչ մարդու իրավունքներ, ի՞նչ մարդու իրավունքի մասին է խոսքը, կակ ռազ, Աստվածաշունչը գրել է մարդու իրավունքը ինչ ձեւի պիտի լինի, դե թող էսօր անասունների հետ էլ լինեն, ի՞նչ է եղել, մարդու իրավունք է, էլի։
Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում