Ադրբեջանական բանակի պայմանագրային զինծառայողը ոչնչացվել է Ղազախի շրջանի դիրքերում: Ադրբեջանական haqqin.az կայքը հաղորդում է, որ զոհվածը Ադրբեջանի Լերիկի շրջանից զորակոչված, 1991թ. ծնված համհարզ Ռուսլան Գարիբ օղլու Աղաեւն է:
Կայքը հաղորդում է, որ մեկ այլ զինծառայող՝ Գիզիր Մամեդովը հիվանդությունից մահացել է Շեքի քաղաքի զինվորական հոսպիտալում:
Հայտնի է, որ Ադրբեջանի ՊՆ-ն իր մարտական կորուստները թաքցնում է, առաջնագծում զոհվածներին ներկայացնում որպես հիվանդությունների եւ դժբախտ պատահարների զոհեր:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ