Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ և ինչ տեսքով դուրս կգա Լավրովի Բաքու կատարած այցի ձայնը. «Ժամանակ»

Սեպտեմբեր 03,2015 10:27

ՌԴ արտգործնախարար Սերգեյ Lավրովի՝ Բաքու կատարած այցը, որն ավարտվեց երեկ՝ օրվա առաջին կեսին, որոշակիորեն անաղմուկ անցավ, ավելի ճիշտ՝ հնչեղ չէր: Առավել ևս իհարկե նրա Բաքու կատարած վերջին այցի ֆոնին, երբ ասուլիսից առաջ Լավրովի անունը հնչեցնելիս Բաքվում հրապարակավ նվաստացրին նրան և Ռուսաստանին, իբր հաղորդավարի «լեզվի սայթաքումով»: Շատերի հիշողության մեջ է այդ հայտնի դրվագը:

Եվ ահա, դրանից հետո առաջին անգամ Լավրովը «վերադառնում» է Բաքու, և այցը անցնում է առանց էքսցեսների, միաժամանակ առանց աղմուկի: Երևի Լավրովն ինքնաապահովագրվելու համար Ադրբեջանի ղեկավարությունից հրապարակային հնարավորինս քիչ միջոցառումներ է խնդրել կամ պահանջել. արդյունքում շատ սուղ տեղեկատվություն այցի վերաբերյալ: Բաքվում չեն եղել հայտարարություններ, որոնք ուղենշային կարող էին լինել ռեգիոնալ զարգացումների առումով:

Երևի թե ամենաուշագրավ կամ ամենակոնկրետ հանգամանքը կարելի է որակել սեպտեմբերին Սվերդլովսկում կայանալիք ռազմաարդյունաբերական ցուցահանդեսին մասնակցության ակնկալիքը, որ Լավրովը հայտնել է Ադրբեջանի մասով: Այսինքն՝ մեծ հաշվով Լավրովը Բաքվում սպառազինություն է առաջարկել Ադրբեջանին: Զարմանալի չի լինի նույնիսկ, որ տնտեսական շատ վատ վիճակում հայտնված Ռուսաստանի արտգործնախարարը հենց ուղղակի այդ նպատակով, այսինքն՝ զուտ առևտրի, Բաքու «ապրանք» տանելու նպատակով էլ այցելել է այնտեղ: Սակայն, դա մի «ապրանք» է, որը կրակում է Հայաստանի վրա, հայ զինվորների ուղղությամբ, հայկական բնակավայրերի ուղղությամբ: Եվ այդ ապրանքը Բաքվին է առաջարկում Հայաստանի իբր թե ռազմավարական դաշնակիցն ու անվտանգության երաշխավորը: Այսինքն՝ չնայած հնչեղ հայտարարությունների բացակայությանը՝ այնուհանդերձ հենց այն փաստը, որ Հայաստանի իբր ռազմավարական դաշնակիցը անակնկալ կերպով կարճատև աշխատանքային այց է կատարում Բաքու և այնտեղ զենք առաջարկում Ադրբեջանին, արդեն իսկ արժանի է դառնում մեծ ուշադրության և երևի թե զգոնության: Ընդհանրապես այցն ինքնին արձագանք է ավելի, քան նախաձեռնություն:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930