«Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ գոյություն ունեն խախտումներ, որոնք ակնառու են գրեթե բոլոր դպրոցներում։
«Կան կոնկրետ մթերքներ, որոնք կարելի է վաճառել դպրոցներում, բայց կան այնպիսի ապրանքներ, որոնց վաճառելն արգելված է՝ գազավորված ըմպելիքներ, չիպսեր։ Թույլատրվում է հացաբուլկեղեն վաճառել՝ բուլկիների տեսքով, բայց կան կրեմային հումք պարունակող մթերքներ, որոնք կասկածելի անվտանգություն ունեն»,- ասաց նա։
Պիպոյանի խոսքով՝ խախտումները երկբեւեռ են. մթերք, որը չի թույլատրվում վաճառել, բայց վաճառվում է, եւ մթերք, որը թույլատրվում է վաճառել, բայց դրա անվտանգության մասին պատշաճ տեղեկատվություն չունենք։ «Գազավորված ըմպելիքները դպրոցում վաճառելն արգելվում է, բայց նույն դպրոցականը հնարավորություն ունի դպրոցի ճանապարհին՝ մինչեւ տուն հասնելը, այդ մթերքը որեւէ խանութից ձեռք բերել եւ գնել։ Այս ոլորտում խախտումը չի կարելի չտարանջատել այն խախտումից, երբ, օրինակ, վաճառվում է մթերք, որը թույլատրելի է, բայց այդ նույն մթերքը վաճառվում է ոչ համապատասխան պայմաններում»,- ասաց Պիպոյանը։
Նրան անհանգստացնում են նաեւ դպրոցների ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանները, որոնք հետագայում կարող են խնդիրներ առաջացնել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում