ՎՏԲ-Հայաստան բանկն այս տարի ևս շարունակում է աջակցել արդեն ավանդույթ դարձած №21 Դաշնային պետական կրթական հաստատությանը` ՌԴ պաշտպանության նախարարության հանրակրթական միջնակարգ դպրոցին, որը գտնվում է Երևան քաղաքում, Քանաքեռ վարչական շրջանում: Ամառվա ընթացքում Բանկը փոխարինել է հիմնական շենքի բոլոր հին փայտե պատուհանները ջերմամեկուսիչ մետաղապլաստե պատուհաններով (ընդհանուր քանակությամբ 42 պատուհան): Ավելի վաղ ՎՏԲ-Հայաստան բանկի ջանքերով վերանորոգվել և վերազինվել են ռուսաց լեզվի, ինֆորմատիկայի և մաթեմատիկայի լսարանները: Բանկը դպրոցը վերազինել է նաև համակարգչային տեխնիկայով և ինտերակտիվ գրատախտակով:
Նոր ուսումնական տարվա կապակցությամբ դպրոցի սաներին շնորհավորեցին ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը և ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը:
ՀՀ-ում ՌԴ Արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը դիմեց №21 դպրոցի սաներին` “Թույլ տվեք սրտանց շնորհավորել Ձեզ նոր ուսումնական տարվա առթիվ: Ամառային արձակուրդներն արդեն անցյալում են, և եկել է ժամանակը ամենակարևորի համար` ուսման: Հավատացեք, որ գիտելիքը լավագույն ներդրումն է Ձեր ապագայի մեջ: Իսկապես կրթված մարդու համար բաց են բոլոր ճանապարհները և հաղթահարելի են ցանկացած խոչընդոտներ: Իսկ ՎՏԲ-Հայաստան Բանկի շնորհիվ այս տարի դուք կսովորեք ավելի հարմարավետ պայմաններում”:
ՎՏԲ-Հայաստան Բանկի Գլխավոր տնօրեն-Տնօրինության նախագահ Յուրի Գուսևը նշեց, որ Բանկը պարբերաբար ցուցաբերում է ֆինանսական աջակցություն ՌԴ պաշտպանության նախարարության №21 դպրոցին: “Մեզ համար շատ կարևոր և հաճելի է ցուցաբերել աջակցություն ուսման ոլորտում: Ուսման վրա է կառուցվում ապագան, և որքան ավելի հարմար և ժամանակակից լինեն ուսման պայմանները, այդքան ավելի հեշտ և հասանելի կդառնա ճանապարհը դեպի գիտելիքների աշխարհ: Շնորհավորում եմ Ձեզ նոր ուսումնական տարվա կապակցությամբ և մաղթում հաջողություն”, – ասաց իր ելույթում պարոն Գուսևը ներկաներին:
Կարդացեք նաև
ՌԴ ՊՆ թիվ 21 միջնակարգ հանրակրթական դպրոցը բացվել է Երևանում 1994թ. սեպտեմբերի 1-ին, Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության կողմից, Հայաստանի տարածքում ՌԴ ԶՈՒ մարտական վարչությանը կից ՌԴ ԶՈՒ զինծառայողների երեխաների կրթության համար:
Դպրոցն ունի բարեկարգ դասարաններ, մարմնամարզության ու միջոցառումների դահլիճ, ֆիզիկայի և քիմիայի լաբորատորիաներ, արվեստանոցներ, համակարգչային դասարաններ, ինտերակտիվ ուսուցման դասասենյակ: Դպրոցում ուսանում է 500 աշակերտ: