Լրահոս
Օրվա լրահոսը

Դեղամիջոցներ՝ սրտանոթային հիվանդությունները բուժելու համար

Սեպտեմբեր 03,2015 11:30

Սրտանոթային հիվանդությունները բուժելու համար 21-րդ դարում առաջարկվում է բազմազան դեղամիջոցային բուժումներ, ինչպես նաեւ իր տեղը չի զիջում ժողովրդական բժշկությունը: Դարեր շարունակ փորձված միջոցների արդյունավետությունը չնայած կապված է օրգանիզմի առանձնահատկությունից եւ հիվանդության սրության աստիճանից` առաջարկում է տարբերակներ:

Փոշիացման աստիճանի մանրացնել խնկեղեգի արմատը եւ
0,2-0,3 գրամ չափով ընդունել օրվա ընթացքում 3 անգամ` ուտելուց առաջ։
Մեկ բաժակ անիսոնի նախապես տրորած պտղի վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 20-30 րոպե թրմել փակ ամանի մեջ եւ քամելուց հետո ընդունել 1-2 բաժակ, օրվա ընթացքում 3-6 անգամ։

2-3 բաժակ կատվախոտի արմատների վրա լցնել 1 բաժակ եռացրած ջուր, 8 ժամ տաք պայմաններում թրմելուց հետո քառորդ բաժակին խառնել 1 գդալ մեղր եւ ընդունել գիշերը:
Խորհուրդ է տրվում նաեւ 1 բաժակ ջրառվույտի տերեւների վրա լցնել 300 գրամ եռացրած ջուր, 1 ժամ թրմելուց հետո ընդունել օրվա ընթացքում 3 անգամ, կեսական բաժակ:
Կամ՝ 20-30 գրամ հնդկացորենը 1 լիտր եռացրած ջրում 5 րոպե եփելուց հետո քամել եւ ապա ընդունել օրվա ընթացքում 3-4 անգամ:

Բուսաբուժության մեկ այլ բաղադրատոմս էլ առաջարկվում է տերեփուկի միջոցով. 2 բաժակ մանրացրած տերեփուկի վրա լցնել 100 գրամ օղի, թրմել 7-10 օր եւ ընդունել օրվա ընթացքում 3 անգամ, 15-20 կաթիլ՝ ուտելուց 20- 30 րոպե առաջ:

Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

 

«Առավոտ» օրաթերթ
02.09..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել