Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Զուբին Մեթա. «Դիրիժորությունը կախարդական մասնագիտություն է»

Սեպտեմբեր 02,2015 22:50

«Երևանյան հեռանկարներ» 16­-րդ միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում սեպտեմբերի 3­-ին Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի համերգը՝ հնդիկ անվանի դիրիժոր Զուբին Մեթայի ղեկավարությամբ:

«Ինձ համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստանում լինելը: Կարծում եմ՝ նվագախմբի համար էլ: Ես հայկական համայնքի հետ մի փոքր շփում ունեցել եմ: Վիեննայում էլ հայ ծանոթներ ունեմ: Հայրս Իվան Ղալամյանի մոտ է սովորել Նյու Յորքում: Նա սիրով էր խոսում իր մեծագույն ուսուցչի մասին: Իմ կարծիքով, հայերը տաղանդավոր ազգ են»,­- Երևանում այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Զուբին Մեթան:

Նրա ձևակերպմամբ՝ դիրիժորությունը կախարդական մասնագիտություն է. «Մենք ոչնչի չենք դիպչում, չենք նվագում գործիքով, ընդամենը կոորդինացնում ենք հարյուրավոր նվագող երաժիշտների»,­- ասաց դիրիժորը:

«Երևանյան հեռանկարներ» փառատոնի հիմնադիր տնօրեն, գեղարվեստական ղեկավար Ստեփան Ռոստոմյանը Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախմբի և Զուբին Մեթայի համերգը ևս մեկ բարձունք է համարում, որը կարողացել է հաղթահարել փառատոնը. «Անհավատալի է, որ այստեղ է դարի մեծագույն դիրիժորներից մեկը՝ Զուբին Մեթան, և իհարկե աշխարհի լավագույն նվագախմբերից մեկը՝ Իսրայելի ֆիլհարմոնիկ նվագախումբը»,­- ասաց Ս. Ռոստոմյանը:

Հավելենք, որ երևանյան համերգի ընթացքում կհնչեն Ռ. Շտրաուսի, Ա. Շյոնբերգի, Պ. Ի. Չայկովսկու գործերից:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930