Լրահոս
Օրվա լրահոսը

«Վարդան Պետրոսյանին տեղափոխել են գաղութ, ինքն ազատության մեջ չէ». փաստաբան

Սեպտեմբեր 02,2015 22:00

Դերասան Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ավտովթարի գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը պնդում է, որ դերասան Վարդան Պետրոսյանին ազատ արձակելու որոշում չկա:

«Ինքը շարունակելու է պատիժը կրել, նրան մեկուսարանից տեղափոխել են կողքի գաղութ, որտեղ պատիժը կրում են անզգուշությամբ հանցագործություն կատարած անձինք: Հիմա ինքն էլի անազատության մեջ է, սխալ տեղեկատվություն է տարածվել, որ նա ազատ արձակվեց»,- Aravot.am-ին ասաց պարոն Բալոյանը:

Հիշեցնենք, որ այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Աբովյանի նստավայրում որոշում է կայացվել, ըստ որի, Վարդան Պետրոսյանը պատիժը կկրի բաց ռեժիմով:

Պարոն Բալոյանի խոսքով, Վարդան Պետրոսյանը անազատության մեջ կմնա այնքան ժամանակ, մինչեւ աշխատանքային պայմանագիր ներկայացվի քրեակատարողական հիմնարկի ղեկավարին, որ ինքը խնամքի տակ ունի անձինք եւ խնդրեն թույլտվություն, որ ցերեկային ժամերին  իրեն թույլ տան աշխատել. «Մինչեւ այս գործընթացը չավարտվի, ինքը դուրս չի գալու: Ինքն այս պահին ազատության մեջ չէ»:

Հիշեցնենք, որ 2013 թ. հոկտեմբերի 20-ին Եղվարդ-Երեւան մայրուղու 32-րդ կմ-ում երկու ավտոմեքենա իրար էին բախվել: Պատահարի հետեւանքով 7 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, այդ թվում՝ դերասան Վարդան Պետրոսյանը: Ավելի ուշ Էդգար եւ Էդուարդ Հակոբյան եղբայրները մահացել էին: Վարդան Պետրոսյանը ձերբակալվել էր, քրեական գործ էր հարուցվել:

Իսկ դերասանի՝ պատիժը բաց ռեժիմով կրելու մասին փաստաբանը իր մեկնաբանությունը կտա ավելի ուշ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Մ.Գրիգորյան says:

    Պարոն Բալայան. Ձեր չարախինդ ատելությունը չափ ու սահման չունի: Իմ տպավորությամբ Դուք նախկինում ոստիկան եք եղել, մենթ, թաղային:Հետապնդել ու մի բանում անպայման բռնացնել:

  2. Մ.Գրիգորյան says:

    Դուք, պարոն Բալայան, Հակոբյանների շահերը չեք պաշտպանում , այդքան կարեկից չեք, Դուք կատարում եք Վարդան Պետրոսյանից վառված պաշտոնյաների հրամանը:

  3. Անահիտ says:

    Անգամ գրավոր խոսքում ինչքան թույն ու չկամություն կան։ Ամոթ է, հիշեք՝ կյանքը բումերանգ է. ով իմանա վաղը մյուս օր Ձեր գլխին ինչ կպատահի, հո միշտ պաշտոն չեք ունենալու կամ էլ փող։

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930