Այսօր, ժամը 19.45-ի սահմաններում Ղազախի շրջանի Ղուշչի-Այրումի հենակետերից ականանետերից հրետակոծվել է Ոսկեպար-Բաղանիս ոչ հիմնական, սահմանագոտին շրջանցող ավտոճանապարհը:
Ոսկեպար գյուղի 2 բնակիչներ, ովքեր այդ ժամանակ ավտոմեքենայով երթեւեկել են շրջանցիկ ճանապարհով, երջանիկ պատեհությամբ փրկվել են ականանետի հարվածից, պայթյունը եղել նրանից քիչ հեռու: Ադրբեջանական զինուժը ժամը 19.40-ից գնդակոծել է Բաղանիս գյուղի պաշտպանական դիրքերը, մեկ ժամ անց՝ սկսել է գնդակոծել Բաղանիս գյուղը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ