Լրահոս
Օրվա լրահոսը

Արցախի ժողովրդավարական կուսակցության և Եվրոպական ազատ դաշինքի համատեղ հռչակագիրը

Սեպտեմբեր 02,2015 20:35

Հ Ռ Չ Ա Կ Ա Գ Ի Ր

  • Նկատի ունենալով Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության ժողովրդի կողմից ազատ ապրելու իրավունքի իրագործումը եւ ինքնորոշման իրավունքի ժողովրդավարական ձգտումների հանդեպ Եվրոպական ազատ դաշինքի (այսուհետ՝ ԵԱԴ) աջակցությունը,
  • Ընդունելով, որ ժողովրդավարական գործընթացները, նույնիսկ մեկուսացման պայմաններում, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաջող եւ հաստատուն առաջընթաց են արձանագրել, ինչի դրսեւորումն են Արցախի քաղաքական մշակույթի անբաժան մաս դարձած ազատ, արդար եւ մրցակցային ընտրությունները,
  • Ողջունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության էական ժողովրդավարական առաջընթացը և դրանում Արցախի ժողովրդավարական կուսակցության (այսուհետ՝ ԱԺԿ) կարեւոր դերակատարությունը, որն արտահայտվել է հիմնարար ազատությունների, ժողովրդավարության, իշխանությունների տարանջատման, օրենքի գերակայության և կայուն խաղաղության սկզբունքների վրա հիմնվող ու Եվրոպական փորձն օգտագործող  արդյունավետ զարգացման մոդելի ներդրման միջոցով,  
  • Ընդգծելով ԵԱԴ-ի և ԱԺԿ-ի հավատարմությունը եվրոպական արժեքներին ու սկզբունքներին, ինչպես նաև Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը,
  • Խրախուսելով Եվրամիության ավելի լայն ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային կյանքում և նկատի ունենալով, որ ԵՄ հաստատությունները բազմիցս ընդգծել են Եվրամիության հարեւանության երկրներում ժողովրդավարական արժեքների եւ խաղաղ համագործակցության տարածման անհրաժեշտությունը եւ ճանաչել այս հարցում ԵՄ առանձնահատուկ նշանակությունը,
  • Գիտակցելով, որ ԱԺԿ-ը եւ ԵԱԴ հետ փոխկապակցված կուսակցությունների զգալի մասը կանգնած է նույն մարտահրավերների առջեւ, որոնք վերաբերում են ԵՄ ու միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար ազատություններին և, մասնավորապես, սեփական ապագան որոշելու իրավունքին,
  • Համոզված լինելով, որ հաստատված հարաբերությունները կլինեն փոխշահավետ և դրանց շնորհիվ ներքոստորագրյալ կողմերը հանդես կգան որպես հիմնական դերակատարներ և վստահելի գործընկերներ եվրոպական հիմնարար արժեքների և սկզբունքների տարածման գործում՝ դրական ազդեցություն գործելով ողջ տարածաշրջանի վրա՝
  • DPA-EFA

ԱԺԿ  եւ ԵԱԴ  համաձայնում են  համագործակցել, նպատակ ունենալով.

  • Փոխանակել անկախության գործընթացի և ժողովրդավարական ու խաղաղ միջոցներով ինքնիշխանության հասնելու Լեռնային Ղարաբաղի Հանրապետության փորձը ԵԱԴ եւ անդամ կուսակցությունների հետ
  • Ներգրավել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը միջազգային գործընթացների մեջ, ինչպես նաեւ ԵՄ հաստատություններում ու մարմիններում, եւ նպաստել Արցախի ներկայացուցիչների մասնակցությանը այդ հարթակներում՝ սատարելով նրա միջազգային ճանաչմանը,
  • Նպաստել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ ԼՂՀ ուղղակի մասնակցությամբ եւ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա՝ բացառելով բոլոր կարգի բռնություններն ու ագրեսիաները:

Այսպիսով, ԵԱԴ և ԱԺԿ վերահաստատում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում և Եվրամիությունում հուսալի եւ վստահելի գործընկերներ լինելու վճռականությունը:

                                                                            

                                                                            Աշոտ Ղուլյան

Արցախի ժողովրդավարական կուսակցության նախագահ         

 

                                                                  

                                                                Ֆրանսուա Ալֆոնսի

                               Եվրոպական ազատ դաշինքի նախագահ

Ստեփանակերտ,

2 սեպտեմբերի, 2015թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930