Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյանը` լրագրողներին. «Սթափվեեեե՜ք, դուք սիրում եք, չէ՞, սթափվել». (Տեսանյութ). News.am

Սեպտեմբեր 02,2015 19:50

Գեներալ-գնդապետ Գուրգեն Դալիբալթայանի քաղաքացիական հոգեհանգստի արարողությունից դուրս գալուց հետո` այսօր` սեպտեմբերի 2–ին, լրագրողները փորձեցին ոստիկանապետից մեկնաբանություն ստանալ «Էյր Արմենիայի» սեփականատիրոջը ՀՖՖ ակադեմիայում ծեծի ենթարկելու վերաբերյալ։

Ոստիկանապետը նշեց, որ ինքը դեպքի ժամանակ արձակուրդում է եղել, քանի որ ինքն էլ «արձակուրդում գտնվելու իրավունք ունի» եւ գործի մանրամասներին չի տիրապետում։

«Ես գիտեմ, որ դեպքն եղել ա, գիտեմ, որ լուծում ա եղել, գիտեմ, որ քաղաքացին չի բողոքել։ Դուք հասկանո՞ւմ եք` ես օրեկան ինչքան նման գործեր եմ ունենում։ Նյութերը ուղարկվել են Քննչական կոմիտե, ես չեմ տիրապետում»,–ասաց Վլադիմիր Գասպարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ ցանկացած քաղաքացու կարելի է առեւանգել եւ անպատիժ մնալ, եթե Վլադիմիր Գասպարյանն արձակուրդում է, կամ զբաղված, ոստիկանապետը պատասխանեց իր «ֆիրմային» սթափվելու կոչով. «Ես էն անձնավորությունը չեմ, որ նման պրիմիտիվ հարցերին պատասխանեմ, ամոթ ա… սթափվեեեե՜ք, դուք սիրում եք, չէ՞, սթափվել, սթափվե՛ք, մեծացեք, էրեխե՛ք»։

Մանրամասներին կարող եք ծանոթանա News.am-ի կայքում

Տեսանյութը՝ «Առաջին լրատվականի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930