Օգոստոսի 30-ին Նոյեմբերյանի «Քարակիտուկ» սարամասի մոտակա անտառում արջը հարձակվել է Նոյեմբերյանի հրշեջ- փրկարարական ջոկատի ավագ հրշեջ, Նոյեմբերյան քաղաքի 35-ամյա բնակիչ Արման Մամյանի վրա: Վերջինս անտառ է գնացել ձմռան վառելափայտ ընտրելու համար:
Ա. Մամյանը պայքարել է անտառի հսկայի դեմ, Արմանին օգնության է հասել իր շունը: Արջը կոտրել է ավագ հրշեջի մատներից մեկը, որոշ չափով վնասել նրա ոտքի ջլերը: Նոյեմբերյանի հրշեջ-փրկարարական ջոկատի պետ Արարատ Ազատյանից տեղեկացանք , որ Ա. Մամյանը ներկայումս բուժվում է Երեւանի թիվ 1 համալսարանական հիվանդանոցում:
Նոյեմբերյան քաղաքի բնակիչները հայտնեցին, որ 2 տարի առաջ նույն տարածքում արջը հարձակվել է Արման Մամյանի հոր՝ Սամվելի վրա, ով անտառ էր գնացել սունկ հավաքելու:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ
Այստեղ հաստատ ցեղական թշնամություն կա ․