Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Լեռնային Ղարաբաղը կարող է ապրանք արտահանել Ռուսաստան. НСН

Սեպտեմբեր 02,2015 18:08

«Լեռնային Ղարաբաղն արդեն գրեթե քառորդ դար ապրում է բավականին բարդ պայմաններում, սակայն փորձում է արդյունավետորեն պետական մոդել կառուցել, որը կհամապատասխանի այդ տարածաշրջանի պայմաններին եւ հաշվի կառնի այն հակամարտության յուրահատկությունը, որում ԼՂ-ն ընդգրկված է»,- այս կարծիքը «Национальная Служба Новостей»-ի հետ զրույցում հայտնել է, ՌԴ գիտությունների ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի Կենտրոնական Ասիայի և Կովկասի հետազոտական կենտրոնի փորձագետ Անդրեյ Արեշևը:

Փորձագետը նշել է, որ թեեւ Լեռնային Ղարաբաղը սերտ տնտեսական կապերի մեջ է Հայաստանի հետ, բայց պետական կառավարման համակարգում այն անկախ է. «Սահմանադրական բարեփոխումները, որոնք հայտարարվել են Հայաստանում եւ իրականացվելու են դրա ապացույցն են: Դրանք Լեռնային Ղարաբաղին չեն վերաբերում: Նա կմնա նախագահական կառավարման համակարգով պետություն, ինչն իմ կարծիքով շատ ճիշտ է եւ հետխորհրդային տարածքում, եւ չճանաչված հանրապետությունում, որն ապրում է չավարտվող ռազմական ճնշման պայմաններում»:

Այն որ Լեռնային Ղարաբաղի կառավարման համակարգը չի փոխվում, ըստ Արեշեւի, հնարավորություն է տալիս այդ պետությանը բանակցային գործընթացի ընթացքում իր դիրքորոշումը հայտնել: «Չնայած նրան, որ պաշտոնական Բաքուն չի ցանկանում ճանաչել ԼՂ-ն որպես բանակցությունների անկախ կողմ, փաստացի Ստեփանակերտը մասնակցում է բանակցային գործընթացին: Եվ բոլոր քայլերը, որոնք կարող են կատարել միջնորդները, միանշանակ, պետք է համաձայնեցվեն այդ տարածքի իշխանությունների հետ»:

Նա որպես օրինակ է բերել Մինսկի ձեւաչափով Ուկրաինայի շուրջ տարվող բանակցությունները, որոնց մասնակցում են Դոնեցկի եւ Լուգանսկի չճանաչված հանրապետությունների ներկայացուցիչները:

Անդրեյ Արեշեւը ընդգծել է, որ Ղարաբաղի գյուղատնտեսության ոլորտի հաջողություններն այդ երկրին թույլ կտան դառնալ ոչ միայն Հայաստանի եւ Ռուսաստանի մատակարար: «Ղարաբաղի արտադրանքը արդեն հայտնվում է ռուսական տարբեր խանութներում: Դա, իմ կարծիքով, բավականին համոզիչ ապացույց է, որ այդ չճանաչված պետությանը տեղեկատվական, քաղաքական եւ տնտեսական ոլորտներում շրջափակելու բոլոր փորձերն անարդյունավետ են»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930