Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքեց, որ Նիկողոսյանը պաշտոնանկ է արվել ԿԳՆ-ի միջամտությամբ: «Չի էլ նշանակվել: Ոչ թե որևիցե մեկի միջամտությամբ, էդպիսի հրաման չի էլ եղել»,-հայտարարեց Խաչատրյանը:
Մեր դիտարկմանը, թե դպրոցի տնօրենը լրատվամիջոցների արդեն ասել է, որ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է, Սուրեն Խաչատրյանն ասաց. «Ես հիմա ձեզ ասում եմ, որ էդպիսի հրաման չի եղել, Զարզանդ Նիկողոսյանը չի նշանակվել փոխտնօրեն: Ցանկություն եղել ա կոլեկտիվի, աշակերտների, ինչու չէ, նաև՝ տնօրենի կողմից, բայց քանի որ ես էստեղ չեմ եղել, էդ հրամանը տրված չի եղել: Պետք է սպասեին, մինչև ես գայի: Իսկ ես էլ ասել եմ, որ էդ հրամանը չենք տալու»:
Մեր հստակեցմանը, թե դա կրթության նախարարությո՞ւնն է որոշել, թե իր որոշումն է, ասաց. «Դա իմ որոշումն է»:
Հստակեցմանը, թե իրեն կրթության նախարարությունի՞ց, թե միգուցե նախագահականից են զանգել, որ նման որոշում է կայացրել, ասաց. «Ոչ մի տեղից էլ չեն զանգել: Չգիտեմ, թե ձեզ ինչն է էդքան մտահոգում: Ես ինքս համաձայն չեմ, որ Զարզանդը լինի էս պահի դրությամբ փոխտնօրեն: Միգուցե հետագայում կարող է լինի, բայց էսօր չի լինի»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է կրթության նախարարի հայտարարությանը, որ իրենք քննարկել և որոշում են կայացրել որ չեղյալ է հայտարարվում Զարզանդի նշանակումը, մարզպետն ասաց. «Դե կրթության նախարարությունը բնական չի, որ ինքն էլ ա դպրոցով մտահոգված, իրեն էլ է դպրոցը մտահոգում, բնական չի՞, որ էդպես կլինի, բայց ես ասում եմ, որ էդ հրամանը չի տրվել»:
Սուրիկ Խաչատրյանը պնդեց, որ որոշումը իրենն է, ոչ թե կրթության նախարարինը:
Միևնույն ժամանակ Նիկողոսյանը նույն դպրոցում շարունակելու է աշխատանքը որպես ուսուցիչ: «Ուսուցիչ ինքը բավանականին ժամանակ աշխատում ա: Մի 5-6 տարվա ստաժ ունի»,- ասաց մարզպետը:
Նյութի մանրամասները կարդացեք armtimes.com-ի կայքում
բայց տենաս խի, թող աշխատի, էլի
ինչ տարբերություն, ուսուցիչ, տնօրեն, թե փոխտնօրեն