Լրահոս
Օրվա լրահոսը

«Քաղաքական գործիչների մեծ մասը, որոնք դեմ էին, արդեն զգում են, որ դա անհրաժեշտություն է». Վ. Բաղդասարյան

Սեպտեմբեր 02,2015 17:20

Այսօր ԱԺ-ում լրագրողները ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցին «Չեք անցկացնելու» նախաձեռնության մասին, որը Սահմանադրական փոփոխությունների գործընթացը տապալելու նպատակ ունի:

Վահրամ Բաղդասարյանն արձագանքեց. «Անկեղծ ասած, այնքան շատ են այդ նախաձեռնության անվանումները՝ «Չեք անցկացնի», «Կանցկացնեք», «Այո», «Ոչ»: Շատ են այդ կազմակերպությունները, ես չեմ ցանկանում մեկնաբանել նրանց: Ես նորմալ եմ համարում բոլոր տեսակի դրսեւորումները, մարդիկ իրենց կարծիքը հայտնում են, ցանկանում են հանրայնացնել եւ այդ ձեւով են ուզեցել: Ո՞վ է ասել, որ պետք է բոլորը կողմ լինեն: Պարզապես հիմնավորումներ են պետք: Սահմանադրական փոփոխությունների հետ կապված հստակ հիմնավորումներ կան: Քաղաքական գործիչների մեծ մասը, որոնք դեմ էին, արդեն զգում են, որ դա անհրաժեշտություն է: Ինձ թվում է, քաղաքացիական հասարակությունն էլ, երբ որ արդեն լայնածավալ աշխատանքը տարվում է, ինձ թվում է բավականաչափ փոփոխություններ կլինեն նաեւ քաղաքացիական հասարակության մեջ»:

Հարցին՝ չի՞ հաջողվի այդ նախաձեռնությունը՝ տապալելու գործընթացը՝ նա պատասխանեց. «Ինձ թվում է, ինչի համար հիմքեր չկան, դա տապալելը շատ դժվար է: Ես հիմքեր չեմ տեսնում դա տապալելու: Դրանք ցանկություններ են ուղղակի, իսկ ցանկություններ միշտ կան»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930