Լրահոս
Օրվա լրահոսը

«Չակերտավոր արժեքներ են ուզում «սղղացնել». փորձագետ

Սեպտեմբեր 02,2015 17:12

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը պնդում է, որ Սահմանադրական փոփոխություններով ուզում են չակերտավոր արժեքներ «սղղացնել»:

Այսօր «Հենարան» ակումբում նա ասաց, որ այդ չակերտավոր արժեքներն անցկացնելու ուղղությամբ է աշխատում նաեւ Վենետիկի հանձնաժողովը (լուսանկարում). «Աշխարհում մարդկանց դեբիլացման գործընթաց է գնում, կրթական մոդելի միջոցով մարդկանց մեջ սերմանում են անտարբերություն, դրա համար ընտրություններին խնդիր կա, որ քվորում լինի… այս ֆոնի վրա մանիպուլյացիաների հնարավորությունը մեծանում է. անգրագետ մարդուն հեշտ է շեղել, համընդհանուր անտարբերության ֆոնին»:

Հարցին, թե նկատի ունի Վենետիկի հանձնաժողովի մեկնաբանությո՞ւնը՝ ընտանիքի պաշտպանության կամ ամուսնության ազատության իրավունքի սահմանափակման վերաբերյալ, Հարություն Մեսրոբյանը դրական պատասխան տվեց. «Սա խաղ ու պար չի, կառավարման մեջ կա հասկացողություն՝ կառավարելիություն, իսկ եթե ուզում եմ կառավարեմ, ոչ թե ցույց եմ տալիս, որ խելոք եմ ու թաքնված գործողություններ եմ ուզում անել, այլ ես ձեզ գցում եմ իմ կախվածության տակ, որ դուք դառնաք կառավարելի…

Մեր պետական պարտքի հիմնական մասը Արևմուտքին է: Գիտե՞ք ոնց են տալիս, մենք տալու ենք 100 միլիոն դոլար, 10 անգամ 10 միլիոնով՝ երկու ամիսը մեկ: Իսկ որ այս 10 միլիոնը տանք, դուք սենց բաներ պետք ա անեք ձեր պետությունում, չեք անի, երկրորդ 10 միլիոնը չենք տա: Սա կոչվում է վարկային ասեղ, ընկնում եք վարկային ասեղի տակ: 90-ականներին շատերը դեմ էին, ասում էին, որ կգա ժամանակ մեր երեխաները կվճարեն, ես ձեզ պաշտոնապես ասում եմ՝ հիմա մեր երեխաները վճարում են: Հայաստանի բյուջեի 25-30 տոկոսը գնում է պետական պարտքի սպասարկման վրա: Հիմա ստացվեց, որ Հայաստանը դարձավ կառավարելի, դրա համար ծածկադմփոցով գենդերային օրենք են ընդունում ու մի վախտ ուրիշ բաներ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930