Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հարցին՝ ժամկետներ կարո՞ղ եք ասել, իշխանությունները ե՞րբ են մտադիր հանրաքվեն անել՝ պատասխանեց. «Ինձ թվում է այստեղ այնքան օպերատիվ աշխատանք է գնում, հանձնաժողովը բոլոր առաջարկությունները անմիջապես վերցնում է, որից հետո գալիս է քննարկումների: Ի վերջո, չկան արդեն բաց տեղեր: Օրինակ, ՀՀԿ խմբակցության պատգամավորները բոլորը հոդված առ հոդված իրազեկված են, այսինքն, բոլորը հասցրել են ծանոթանալ: Ինձ թվում է, եթե այս լիագումար նիստում չհաջողվի ավարտել, կարող է անհրաժեշտություն լինի արտահերթ նիստի: Ավարտելուց հետո մինչեւ հաջորդ քառօրյան քննարկումները կկատարվեն եւ հաջորդ քառօրյա նիստերին ԱԺ-ն կարող է իր գործունեությունն ավարտել Սահմանադրական փոփոխությունների հետ»:
Երբ ճշտեցին՝ այսինքն, իրատեսակա՞ն է, որ նոյեմբերին հանրաքվեն լինի՝ նա պատասխանեց, որ եթե նոյեմբերին չհասցնեն էլ, դեկտեմբերի սկզբներին կլինի. «Հասցնելու եւ ժամանակի խնդիր չկա, շտապողականություն չենք ցուցաբերելու»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ