Սիրելով գեղանկարչության մեջ դիմանկարի ժանրը` երիտասարդ նկարիչ Ռոբերտ Նիկողոսյանը օրերից մի օր ցանկություն է ունենում մեծ դիմանկար ստեղծելու, որով էլ սկիզբ է դրվում Երևանյան շենքերի պատերին Հայ մեծերի գրաֆիտի դիմանկարների շարքի ստեղծմանը:
Երևանյան շենքերը գեղեցկացնելու և մեծ դիմանկար ստեղծելու ցանկության իրագործման առաջին փորձը լինում է սիրելի դերասան Ֆրունզիկ Մկրտչյանի դիմանկարի գրաֆիտին: Նկարիչն այն պատկերում է Նոր Նորքի չորրորդ զանգվածում՝ աչքի չընկնող մի վայրում:
Այնուհետև, Ֆեյսբուքյան իր էջում նկարը տեղադրելուց և շատ հավանություններ ստանալուց հետո Ռոբերտը որոշում է շարունակականություն տալ աշխատանքին:
Այսօր Երևանյան շենքերը զարդարում են նաև Վիլիամ Սարոյանի, Եղիշե Չարենցի և այլ մեծանուն հայ գործիչների գրաֆիտի դիմանկարները:
Ի հակադրություն մյուս գրաֆիտի նկարիչների` Ռոբերտի խոսքերով իր աշխատանքները պարզապես ուսուցողական բնույթ ունեն, հայ նշանավոր գործիչներին տուրք տալու մի ձև: Նա ցանկություն չունի նկարչության միջոցով բողոքի ձայն բարձրացնելու: Նկարում է սեփական հաճույքի և մարդկանց ուրախացնելու համար:
Նյութի մանրամասները կարդացեք mynews.am -ի կայքում
Լուսանկարը` Ռոբերտ Նիկողոսյանի