«Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը Բաղրամյան 26-ի հաճախորդ է անվանում բոլոր այն քաղաքական ուժերին եւ քաղաքական գործիչներին, որոնք այս օրերին Սերժ Սարգսյանի հրավերն ընդունել են եւ մասնակցել են նրա հետ Սահմանադրական փոփոխությունների նախագծի քննարկմանը:
Մենք տիկին Փոստանջյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ եք դեմ, որ քաղաքական գործիչները գնան նախագահական, որովհետեւ դրանով նրանք լեգիտիմացնո՞ւմ են Սերժ Սարգսյանին՝ գնալով եւ իր հետ քննարկելով ինչ-որ հարցեր՝ Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Չեմ կարծում, որ կարող են ինչ-որ մի բանով օգնել նրա լեգիտիմացմանը, որովհետեւ Սերժ Սարգսյանն էլ այլ մարմնի հաճախորդն է, ինչպես բնորոշվել է իր մասին: Հետեւաբար նա ոչ մի լեգիտիմություն չունի հայ ժողովրդի մոտ, քվե չի ստացել: Նա ինքնակոչ անձնավորություն է, որը իրավունք չունի անգամ նման նախաձեռնությամբ հանդես գալ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ