Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մոսկվան Բաքվից գրավոր երաշխավորագիր է ստանում, որ գնված զենքը չի օգտագործվի Հայաստանի դեմ. Коммерсант

Սեպտեմբեր 02,2015 16:37

«Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում դեր ունի, քանի որ երկու պետություններն էլ (Հայաստան եւ Ադրբեջան) մեզ խորթ չեն: Սակայն ես հաճախ եմ լսում, որ հակամարտության լուծման բանալիները Մոսկվայում են: Իրականում դրանք Երեւանում եւ Բաքվում են: Կարեւորը, որ կողմերից ոչ ոք իրավիճակը չօգտագործի սահմանում իրավիճակը սրելու համար»,- այս կարծիքը «Коммерсант»-ին փոխանցել է ՌԴ ԱԳՆ-ի աղբյուրը:

Ադրբեջանցի քաղաքագետ Օրհան Գաֆարլին Լեռնային Ղարաբաղի խնդիրը կապել է ռազմական ոլորտում Մոսկվայի եւ Բաքվի երկկողմ համագործակցության հետ. «Ադրբեջանը ցանկանում է Ռուսաստանից զենք գնել, սակայն Մոսկվան միայն պատրաստ է վաճառել, եթե Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջարկությունները ընդունվեն: Մոսկվան Բաքվից գրավոր երաշխավորագիր է ստանում, որ գնված զենքը չի օգտագործվի Հայաստանի դեմ, սակայն Լեռնային Ղարաբաղի համար մղվող պատերազմում դա փաստացի անհնար է»:

«Коммерсант»-ի ՀՀ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած աղբյուրը խոստովանել է, որ Երեւանին անհանգստացնում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի փաստը. «Մենք դա չենք հասկանում»,- ասել է նա, սակայն Սերգեյ Լավրովի երեկ Բաքու կատարած այցի մասին  անհանգստություն չի հայտնել:

«Ռուսաստանը եւ Ադրբեջանը անկախ հանրապետություններ են եւ նորմալ է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարն այցելում է Ադրբեջան եւ քննարկում տարբեր հարցեր, այդ թվում Լեռնային Ղարաբաղի իրավիճակը: Առավել եւս, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է եւ անհանգստացած է իրավիճակով»:

«Ռուս-հայկական համագործակցության» նախագահ Յուրի Նավոյանն էլ ասել է, թե առանց ԼՂՀ-ի բոլոր ձեռքբերված պայմանավորվածությունները արհեստական են լինելու. «Դրանք չենք կարող պարտադրվել հանրապետության ժողովրդին: Մինսկի խմբի համանախագահները նույնպես կարծում են, որ վերջին փուլում ԼՂՀ-ն պետք է մասնակցի բանակցություններին»:

Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930