Լրահոս
Օրվա լրահոսը

Քրոջ ամուսինը դանակով և բռունցքներով

Սեպտեմբեր 02,2015 16:35

Սեպտեմբերի 1-ին, ժամը 17.00-ին, 1987 թ. ծնված Կարեն Պ.-ն ոստիկանության Մարտունու բաժնում հաղորդում է տվել, որ նույն օրը, ժամը 16:30-ի սահմաններում, Վարդենիկ գյուղում քրոջ ամուսինը` 1982 թ. ծնված Սարգիս Գ.-ն, տանը, վիճաբանության ժամանակ, դանակով հարվածել է իր եղբայր` 1980 թ. ծնված Հենրիկ Պ.-ի ձախ բազկի հատվածին և մեկ անգամ բռունցքով հարվածել մոր` 1958 թ. ծնված Սիրանուշ Պ.-ի գլխին` պատճառելով մարմնական վնասվածքներ:

Հանցագործության գործիք դանակն առգրավված է:

Սիրանուշ Պ.-ին և Հենրիկ Պ.-ին տրվել են դատաբժշկական ուղեգրեր:

Կատարվում է քննություն:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930