Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը շուրջ մեկ ժամ առաջ Ֆեյսբուքի իր էջում գրառում էր արել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, բազմաթիվ հանցագործությունների մեջ ներգրավված Զարզանդ Նիկողոսյանի կրթական համակարգ մուտքի վերաբերյալ. «Այսօր մամուլում հրապարակված Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրենի նշանակման լուրերի կապակցությամբ հայտնում եմ, որ թեպետ տվյալ դպրոցը ԿԳՆ ենթակայության չէ, կուսումնասիրեմ խնդիրը և Սյունիքի մարզպետարանի հետ լուծում կտանք»:
Իսկ դրանից կես ժամ անց Արմեն Աշոտյանը գրեց. «Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում փոխտնօրենի նշանակման մասին որոշումը»:
Դե լավ ա գոնե քննարկել եք