Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Կենդանասերները պայքարում են «Շապիտո» կրկեսի դեմ (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2015 16:05

Սանկտ Պետերբուրգի «Շապիտո» կրկեսի դեմ երեխաներն ահազանգել են կենդանասերներին եւ խնդրել փրկել կենդանիներին: Այս մասին այսօր «Պոստ սկրիպտում» ակումբում ասաց «Թռչնասերների կենտրոն» հասարակական կազմակերպության ղեկավար Սիլվա Ադամյանը: Նրա ներկայացմամբ՝  կենդանասերներով այցելել են կրկեսի տարածք եւ հայտնաբերել, Ադամյանի խոսքերով՝ մի սարսափելի տեսարան:

«Կենդանիները կապված էին ծառերին, տարածքում գարշահոտություն, աղբ, կենդանիների համար ահավոր վատ պայմաններ»,-ասաց Սիլվա Ադամյանը:

Տիկին Ադամյանի խոսքերով՝ աշխարհի տարբեր երկրներ հրաժարվում են կրկեսներում կենդանիներ պահել, որովհետեւ դա հակաբնական  է, եւ լավ կլինի, որ Երեւանի կրկեսն էլ, որը կառուցվում է, հրաժարվի կենդանիներից:

shapitoyi yghty-lusankary Karine panosyani

Բնապահպանի խոսքերով՝ «Ընդհանրապես կրկեսներում կենդանիներին շատ ծանր ու դաժան ձեւերով են վարժեցնում՝ ուժով, խնդրանքով, սովի մատնելով, իսկ  երբ կենդանիների հետ ուժով են վարվում, իսկ այդ պայմաններն իրենց հատուկ չեն, նրանք ավելի են վայրենանում»:

Բացի այս, տիկին Ադամյանը նկատեց, որ Կոմիտասի այգում, որտեղ Պանթեոնն է, որտեղ Կոմիտասի թանգարանն է, փոխանակ բարեկարգվի այգին, դեռ մի բան էլ այս կրկեսն են տեղադրել, ու առանց այն էլ այգում կիսաքանդ կառույցներին ու աղբին, ավելացավ նաեւ կենդանիների գարշահոտությունը. «Մենք պատրաստվում ենք կենդանասերներով նամակ ուղարկել քաղաքապետին, եւ ասել, որ նման բանն անընդունելի է»:

Մանրամասն՝ տեսանյութում

Ասուլիսի մեկ այլ բանախոս, կենդանասեր Կարինե Փանոսյան էլ ասաց, որ երբ հայտարարվում է, թե կրկեսը ուսուցողական երեւույթ է, դա սխալ է, քանի որ կենդանիներին իրենց բնական վիճակով չեն ցուցադրում երեխաներին. «Ես չեմ հասկանում, ինչպե՞ս կարելի է դա համարել ժամանցի  վայր, եւ հաճույք ստանալ:  Ինչպես կարելի է հաճույք ստանալ, երբ տեսնում են, որ առյուծին կրակի միջով են   թռցնում, մարդուն չես կարող ստիպել թռչել կրակի միջով, ինչո՞ւ առյուծը պիտի թռչի: Այսպիսի կրկեսները երեխաների մտածելակերպի վրա էլ բացասական են ազդում»:

Փանոսյանը նկատեց, որ չինական կրկեսը, որը հազարամյակի պատմություն ունի, երբեք կենդանիներ չի պահել, բայց նրանք այնպիսի ակրոբատիկ ներկայացումներ են ցուցադրում, որ այցելուն երբեք չի ձանձրանում:

Մանրամասն՝ տեսանյութում

Aravot.am-ի այն հարցին՝ ինչո՞ւ են կենդանասերները միայն կրկեսի դեմ դժգոհություն արտահայտում, Երեւանի կենդանաբանական այգին, թեեւ վերանորոգվել է, բայց այնտեղ էլ շատ կենդանիներ փոքր վանդակների մեջ են, եւ ի վերջո զրկված են իսկական բնությունից, տիկին Ադամյանն ասաց, որ ներկայիս տնօրենը շատ դրական փոփոխություններ է կատարել կենդանաբանական այգում, սակայն, ինքը սկզբունքորեն դեմ է բոլոր տեսակի կենդանաբանական այգիներին:

 

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930