Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջնորդը նա է, ում առաջինը սպանելու են»

Սեպտեմբեր 02,2015 15:34

«Հանրությունը մոբիլիզացնելու հարցը ե՛ւ քաղաքական, ե՛ւ քաղաքացիական շարժումների գլխավոր գործիքն է»,- սեպտեմբերի 2-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոտքի, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նրա խոսքերով՝ մեծամասնությունը, եթե ստեղծված իրավիճակը հանդուրժում է, չի նշանակում, որ այն մարդիկ, որոնք դրա դեմ են դուրս գալիս, եւ սակավաթիվ են, նրանց պայքարն ապարդյուն է. «Այս խնդիրները բոլորի մոտ են եղել, Ֆիդել Կաստրոն 30 հոգու հետ է իջել Կուբա եւ նախաձեռնել հեղափոխություն, պատմությունը լի է նման դեպքերով, միշտ հեղափոխությունը, հեղաշրջումները իրականացնում են փոքրաթիվ ինչ-որ խմբեր, լայն զանգվածները դրան հետո են միանում»:

Անդրիաս Ղուկասյանը համարում է, որ Հանրապետության հրապարակը շրջափակելու համար անհրաժեշտ է 7-8 հազար ցուցարար, նա նկատեց, որ կա պատկերացում, որ 10-15 հազար հոգանոց հանրահավաքը ոստիկանությունը չի կարող ցրել առանց զոհերի, ինչը ըստ նրա, կաշկանդող երեւույթ է. «Մեր թիրախային նպատակն է քաղաքական ծրագիրը, քաղաքական գործընթացները այնպես տանել, որ ստանալ այդ 7-8 հազար ակտիվ, գիտակից մասնակիցներին, նրանցից մի քանիսին, այդ տեսակը մենք տեսանք Բաղրամյան պողոտայում: Եվ իհարկե՛, միշտ էլ կան դիտորդներ, մարդաշատ հանրահավաքը չի նշանակում, որ իրենք արդյունավետ են, ազդեցիկ են. որոշ մարդիկ պարզապես իրենց ներկայությամբ քանակ են ստեղծում, բայց իրենք որեւէ գործողության, որեւէ պատասխանատվության պատրաստ չեն»:

Հարցին, թե արդյոք Հայաստանում կա՞ առաջնորդ, Անդրիաս Ղուկասյանը պատասխանեց. «Առաջնորդը նա է, ում առաջինը սպանելու են, ով առաջինը կանգնելու է բիրտ ուժի առաջ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930