Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանին պետք չէ խորհրդարանական կառավարման համակարգ». փորձագետ

Սեպտեմբեր 02,2015 15:16

Կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանի համոզմամբ, Հայաստանին պետք է ոչ թե խորհրդարանական, այլ հիբրիդային կառավարման համակարգ:

«Հայաստանին պետք է հիբրիդային կառավարման համակարգ և ոչ թե անցում կիսանախագահականից խորհրդարանականի: Կառավարման մեջ կա ազդանշան և աղմուկ: Հիմա ներկայացված տեսակետներից 10%-ն է միայն ազդանշան, իսկ մնացածը ներկայացնում են, ժողովրդի ասած, մուտիլովկայի տեսքով»,- այսօր սահմանադրական փոփոխությունների թեմայով ասուլիսի ժամանակ «Հենարան» ակումբում ասաց կառավարման փորձագետը:

Ըստ նրա, 1995-ին ընդունված առաջին Սահմանադրությունը, ոչ ազնիվ երևույթներ ուներ, բայց այնուամենայնիվ՝ ընդունվեց. «Մեկ տարի հետո խայտառակ նախագահական ընտրություններ եղան, ժողովուրդն ընդվզեց: 2005թ-ին փոփոխություններ արեցին, որին հաջորդեց 2008թ-ի ընտրություններն ու հայտնի իրադարձությունները: Այսինքն՝ պատմությունը ճիշտ հակառակն է ասում»:

Պարոն Մեսրոբյանի խոսքով, նոր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման մոդելն աշխարհում տարածված երեք անհաջող մոդելներից մեկն է: Ըստ նրա, եթե խորհրդարանի ինչ-որ ուժ ունի մեծամասնություն, վարչապետը կլինի այդ ուժի լիդերը. «Ստացվում է վարչապետական, որովհետև տնտեսությունը և արտաքին գործերը և ուժային կառույցները անցնում են վարչապետին, որն էլ կանտրոլի տակ կպահի և խորհրդարանը և գործադիր մարմինը և ուժային կառույցները»:

Նա ուսումնասիրել է 11 պետության փորձ, որոնք համաշխարհային պատերազմից հետո թռիչք են կատարել, ըստ նրա՝ ոչ մեկը այդ երեք մոդելն էլ չունի.

«Միակ համակարգը, որին կարող է Հայաստանը հարմարվել, դա հիբրիդային կառավարման համակարգն է, որը արագ փոխում է իր գործելաոճը ՝ կախված իրավիճակից… Պետությունը, որ գտնվում է այս վիճակում, շռայլություն է, գնալ և հրատապ հարցերը լուծել այս կառավարման միջոցով: Հիբրիդային կառավարությունը հենց դրա հարմարությունն ունի: Հիբրիդային համակարգում նախատեսված չէ առանձնացված պաշտոն, կա կառավարման մարմին՝ հինգ հոգուց բաղկացած, որը հինգ տարին մեկ փոխվում է, իսկ կառավարիչները բարձր, իշխանության տարբեր թևերի ներկայացուցիչներ են»:

Որպես հիբրիդային մոդելի կրող՝ նա օրինակ բերեց Չինաստանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930