Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ալումյան. «Եթե Սուրիկ Խաչատրյանը կարող է մարզպետ նշանակվել, Զարզանդ Նիկողոսյանը կարող է ԿԳ նախարար էլ դառնալ»

Սեպտեմբեր 02,2015 14:54

Բուդաղյանների պաշտպան Հայկ Ալումյանի համար առանձնապես զարմանալի չէ, որ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահը, որը հանդես է գալիս որպես նրա օգնական, նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն:

Հիշեցնենք, որ պարոն Ալումյանը բողոքներ էր ներկայացրել Սուրիկ Խաչատրյանի որդի Տիգրան Խաչատրյանի ու օգնական Զարզանդ Նիկողոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու որոշումների դեմ, որոնք դատարանը մերժել էր:

Hayk-Alumyan

Aravot.am-ի հետ զրույցում պարոն Ալումյանը նշեց, որ այս նշանակումը օրինաչափ էր և Զարզանդ Նիկողոսյանն ավելի բարձր պաշտոնների էլ կարող է նույն տրամաբանությամբ հավակնել:

Նա նշեց. «Եթե բազմիցս դատված Սուրիկ Խաչատրյանը կարող է Սյունիքի մարզպետ դառնալ, Զարզանդ Նիկողոսյանն ինչո՞ւ չի կարող դպրոցի փոխտնօրեն դառնալ: Ի՞նչ խնդիր կա: Դպրոցի փոխտնօրեն դեռ քիչ է նրա համար, շատ ավելի բարձր պաշտոնների կարող էր հավակնել, ընդհուպ մինչև կրթության և գիտության նախարար: Եթե Սուրիկ Խաչատրյանը կարող է լինել Սյունիքի մարզպետ, ապա Զարզանդ Նիկողոսյանը, եթե անգամ կրթության և գիտության նախարար նշանակվեր, դա նորմալ կտեղավորվեր այս ամենի մեջ, ես չէի զարմանա»:

Պարոն Ալումյանի կարծիքով` այս հարցերում ՀՀ իշխանությունները հետևողական են:

Մեր այն հարցին` այս նշանակումը մատաղ սերնդի զարգացման հարցում  վտանգներ չի՞ պարունակում, պարոն Ալումյանը նկատեց, որ այսպես թե այնպես մարզի բոլոր դպրոցները ենթարկվում են մարզպետարանին, ուրեմն այս նշանակո՞ւմը պիտի վտանգավոր լիներ:

Հարցին` այս նշանակումը չի՞ խոչընդոտի իր մասնագիտական գործունեությանը,  շարունակելո՞ւ է բողոքներ ներկայացնել, պարոն Ալումյանը պատասխանեց. «Խոչընդոտող սուբյեկտներ և հանգամանքներ այնքան կան, որ այս մեկը չի կարող խոչընդոտել: Երկու օր առաջ ստացել եմ դատավճիռ և առաջիկայում ներկայացնելու եմ վերաքննիչ բողոք»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հ. Գ. Կապանի «Խուստուփ» հեռուստաընկերության պատրաստած սեպտեմբերմեկյան ռեպորտաժի համաձայն՝ Զարզանդ Նիկողոսյանը ելույթ է ունեցել աշակերտների առաջ՝ որպես փոխտնօրեն (Զարզանդ Նիկողոսյանի խոսքը տեսանյութում՝ 9:40 րոպեից):

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930