Լրահոս
Օրվա լրահոսը

Անդրիաս Ղուկասյան. Կառավարության շենքի շրջափակման դեպքում իշխանությունները հարմարավետ իրավիճակ չեն ունենա (Տեսանյութ)

Սեպտեմբեր 02,2015 14:46

«Բնականոն էր, որ առաջացավ «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, որը որ սկիզբ դրեց Բաղրամյան պողոտայի շրջափակման այդ բողոքի ակցիային, եւ նույնպես բնականոն էր «Ոտքի՛, Հայաստան» շարժման մեկնարկումը այդ իրադարձություներից հետո»,- սեպտեմբերի 2-ին «Նոյյան տապան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնության խորհրդի անդամ Անդրիաս Ղուկասյանը:

Նա նշեց, որ սեպտեմբերի 4-ին կլրանա 40 օրը, ինչ «Ոտքի Հայաստան» նախաձեռնությունը Հանրապետության հրապարակում բողոքի ակցիա է իրականացնում, այդ պատճառով ուրբաթ՝ սեպտեմբերի 4-ին պատրաստվում են հանրահավաք անցկացնել:

«Քաղաքացիական անհնազանդության կոնկրետ դրսեւորումը կառավարության շենքի շրջափակումն է եւ շրջափակած պահելը այնքան ժամանակ, մինչեւ իշխանությունները չտան հրաժարական, չկատարեն առաջ բերված պահանջները: Պահանջներն առանց գործողության անզոր դրսեւորում է, եւ հիմա մենք շարունակում ենք Հանրապետության հրապարակում գտնվել, որպեսզի սովորեցնենք մարդկանց, որ հրապարակը քաղաքական բողոքի վայր է, որ բոլորը տեսան Բաղրամյան պողոտան շրջափակված է եղել երկու շաբաթ, այն ինչը կատարվել է այնտեղ, հնարավոր է իրականացնել Հանրապետության հրապարակում, եւ ի տարբերություն Բաղրամյան պողոտայի, որտեղ տեսանք իշխանությունները կարող էին հանդուրժել երկու շաբաթ, երեք շաբաթ, որովհետեւ դա չէր խախտում կառավարման համակարգը այդ գործողությունը: Հանրապետության հրապարակում կառավարության շենքի շրջափակման դեպքում, բնականաբար, նման հարմարավետ վիճակ իշխանությունները չեն կարողանա ունենալ: Ժողովրդի համար դա շատ կարեւոր դրսեւորում է, որովհետեւ կառավարությունից դժգոհ ժողովուրդը պիտի խաղաղ եւ համակարգված եղանակով փակի կառավարության շենքը, եւ չթողնի կառավարության անդամներին այնտեղ հավաքվել, իրենց գործառույթներն անել, դա ողջամիտ եւ տրամաբանական ձեւ է, միջոց է ցույց տալ, որ ժողովուրդն ուզում է այս կառավարությունը, այս քաղաքական ուժը գնա եւ անում է դա խաղաղ, անում է դա առանց բռնության, առանց ուժի եւ զենքի օգտագործման»,- ասաց Անդրիաս Ղուկասյանը:

Նա կարեւորում է այն հանգամանքը, որ ՀՀԿ-ն հեռացվի գործադիր իշխանությունից: Վարչական ռեսուրսներից ՀՀԿ-ին զրկելու միջոցը, ըստ նրա, ժողովրդի վստահության կառավարությունը ձեւավորելն է: Նա ասաց, որ պետք է պահանջել Սերժ Սարգսյանից դուրս հանել ՀՀԿ-ն գործադիր իշխանությունից եւ տալ հրաժարական, եւ միայն այդ պայմաններում հնարավոր կլինի արտահերթ ընտրություններ անցկացնել հավասար քաղաքական ուժերի մեջ:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930