Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Երկրորդ վիրավորին եւս կտեղափոխեն Երեւան

Սեպտեմբեր 02,2015 14:41

Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը գնդակոծել էր Տավուշի մարզի Բերդի սահմանագոտին: Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը հայտնել է, որ կա երկու վիրավոր՝ ժամկետային զինծառայողներ 19-ամյա Վլադիմիր Արամի Գեւորգյանը, եւ 22-ամյա Գոռ Համբարձումի Գեւորգյանը: Բերդի զինվորական հոսպիտալից Գոռ Գեւորգյանը տեղափոխվել էր Երեւան՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ:

Բերդի զինվորական հոսպիտալի բժիշկ Վարդան Սահակյանը հայտնեց, որ Վլադիմիր Գեւորգյանի վիճակը կայուն է: Նա ազդրերի եւ սրունքի բեկորային վնասվածքներ ունի: Բժիշկ Սահակյանն ասաց, որ Վ. Գեւորգյանին երկարատեւ բուժում է հարկավոր,ուստի նա վաղը կտեղափոխվի Երեւան՝ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Վ. Գեւորգյանը Սեւան քաղաքի բնակիչ է:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930