Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրանակերտի արշավախմբի աշխատանքները դժվարացել են

Սեպտեմբեր 02,2015 14:25

Արցախում գտնվող Տիգրանակերտ քաղաքի պեղումների համար նախատեսված ամենամյա ֆինանսավորումն այս տարի կրճատվել է շուրջ 1/3-ով: Դրա պատճառով դժվարացել են արշավախմբի աշխատանքները:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց արշավախմբի ղեկավար, հնագետ Համլետ Պետրոսյանը:

«Մեզ երբևէ գումար չեն տվել ու պատվիրել գործը: Մենք ենք որոշել ու սկսել: Դրանից հետո Արցախի նախագահը եկավ, տեսավ, ոգևորվեց այդ ամենով և որոշեց, որ պետք է ֆինանսավորում տրվի»,- ասաց Հ. Պետրոսյանը։

Նրա փոխանցմամբ՝ առաջին տարվա համար հատկացվել է 35 մլն դրամ, որը բավարար է 80 աշխատանք իրականացնելու համար։ Այնուհետև հատկացվող գումարն սկսել է աստիճանաբար նվազել՝ նախորդ տարի հասնելով 23, իսկ այս տարի՝ 16 մլն դրամի։

«Զարմանալի է, որ այս ողջ ընթացքում երբևէ որևէ բարերար չի արձագանքել: Այն դեպքում, երբ Տիգրանակերտի հայտնաբերումը կարևոր նշանակություն ունի: Այն ևս մեկ անգամ ապացուցում է, որ այս տարածքները հայկական են: Այդ մասին են փաստում նաև հայտնաբերված բոլոր արձանագրությունները, որոնք հայերեն են: Տիգրանակերտը բացառապես հայկական տարածք է»,- ասաց Համլետ Պետրոսյանը՝ ընդգծելով, որ, չնայած նվազ ֆինանսավորմանը, արշավախումբը ողջ ամռան ընթացքում շարունակել է աշխատանքները. «Մենք ամեն օր աշխատանքներն սկսել ենք վաղ առավոտից ու ավարտել ժամը 11-ին, որովհետև Տիգրանակերտում շատ շոգ է, այնուհետև վերսկսել ենք ժամը 16-ից՝ հիմնականում ուսումնասիրելով այն ամենը, ինչ գտել ենք տարածքից»,- ասաց նա։

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930