Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՄԿ-ների վերակառուցումը հրատապ խնդիր

Սեպտեմբեր 02,2015 14:05

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Ա. Հարությունյանը սեպտեմբերի 1-ին ՋՏՊԿ-ում ընդունեց Հարավային Կորեայում ՄԱԿ-ի Արդյունաբերության զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ-UNIDO) ներդրումների և տեխնոլոգիաների խթանմանն աջակցող գրասենյակի ներկայացուցիչ դոկտոր Ստեֆին Սու- Թայկ Ռհիին, «Էկոինջիներինգ» ընկերության ներկայացուցիչ, Հարավային Կորեայում այլընտրանքային էներգիայի ասոցացիայի նախագահ դոկտոր Հյու–Սուն Սոնգին՝ իրենց գործընկերների հետ: Հանդիպումը նախաձեռնել և հանդիպմանը մասնակցում էր ՄԱԱԶԿ-ի երևանյան գրասենյակի ներկայացուցիչ տիկին Ա. Սիմոնյանը:

Պատվիրակության հայաստանյան այցի նպատակն է ծանոթանալ Հայաստանում այլընտրանքային էներգիայի, աղբի վերամշակման ուղղությամբ կատարվող աշխատանքներին, կեղտաջրերի մաքրման կայանների գործունեությանը և դրանց վերակառուցման նպատակով վարվող ռազմավարությանը:

ՋՏՊԿ-ում քննարկումներն ու ծրագրային ներկայացումները, բնականաբար, կառուցված էին կեղտաջրերի մաքրման կայանների շուրջ:  Կոմիտեի նախագահը ներկայացրեց վերջին տարիներին հանրապետությունում կեղտաջրերի մաքրման ուղղությամբ իրականացված ծրագրերը՝ կարևորելով այն հանգամանքը, որ վերջին տարիներին ԿՄԿ – ներ են կառուցվել հատկապես այն բնակավայրերում, որտեղից դուրս եկող կոյուղաջրերը ջրային աղբյուրների հետ կապված մեծ ռիսկեր են պարունակում, (Սևանա լճի ավազան – Վարդենիս, Մարտունի, Գավառ քաղաքներ), ինչպես նաև  առաջնահերթությունը տրվել է տուրիստական բնակավայրերի սանիտարիայի ապահովումը (Ջերմուկ, Դիլիջան): Այս պահին առանցքային խնդիր է դիտարկվում Երևանի 2 ԿՄԿ-ների վերակառուցումն ու շահագործումը եվրոպական ստանդարտներին համապատասխան: (EEC Direective 91/278):

Կորեացի մասնագետները ներկայացրեցին իրենց հնարավորությունները թե՛ թափոնների մշակման և թե՛ հատկապես կեղտաջրերի մաքրման ուղղությամբ: Ներկայացված փորձը, ֆինանսավորման լրացուցիչ աղբյուրներ գտնելու պատրաստակամությունը, ստեղծվելիք կառույցների ազգային լինելու պարտադիր պայմանը համագործակցության լայն ու հուսալի հնարավորություններ են տալիս: Կողմերը համաձայնություն ձեռք բերեցին տեղեկատվության պարբերական փոխանակման, հանդիպումների միջոցով առաջ տանել երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող գաղափարները և հասնել համատեղ գործողությունների:

 

ՀՀ ԳՆ ջրային տնտեսության պետական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930