Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հիմնադիր խորհրդարան. Արհեստական անկախությունը խեղել է Արցախյան ազատագրական պայքարի բնականոն ընթացքը

Սեպտեմբեր 02,2015 13:47

Այսօր սեպտեմբերի 2-ն է՝ Արցախի արհեստական անկախության օրը:

Արցախի հայությունը 1988 թ. ոտքի կանգնեց իր ինքնորոշման իրավունքը Հայրենիքին վերամիավորվելու ձևով իրականացնելու նպատակով: Այս բնական ձգտումն ընդունեց և արցախաբնակ հայերին սատար կանգնեց համայն հայությունը՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:

Սակայն հետագայում Արցախը Հայրենիքին վերամիավորելու փոխարեն ընտրվեց նրա ինքնորոշումը արհեստական անկախության ճանապարհով տանելու ռազմավարությունը:

Այս ռազմավարության հեղինակները մինչ օրս էլ փորձում են ապացուցել, որ անկախության տարբերակն ընտրվել է Արցախյան ազատագրական պայքարի նկատմամբ արտաքին ուժային կենտրոնների համակրանքը կամ առնվազն չեզոքությունն ապահովելու համար:

Մինչդեռ այդ տարբերակն իրականում մեր ազգային շահերի հաշվին երաշխիքներ ապահովեց հետագայում կառավարման ղեկին տիրացած ապազգային անհատների համար:

Ի դեպ, այդ անհատները նույն կևորկովյան դպրոցի աշակերտներն են, ովքեր արդեն Ադրբեջանի փոխարեն Արցախը և, ինչու ոչ՝ նաև ամբողջ Հայաստանը, պատկերացնում են Ռուսաստանի կազմում: Պատահական չէ, որ Արցախի մարզպետի պաշտոնը զբաղեցնող Բակո Սահակյանն անկեղծության պահին խոստովանել է, որ իրենք երազում էին դառնալ ԵՏՄ անդամ: Պատահական չէ նաև, որ Արցախի արհեստական անկախության դեմ հանդես եկող ուժի՝ Հիմնադիր խորհրդարանի, ներկայացուցիչները 2015 թ. հունվարի 31-ին պետականորեն կազմակերպված ահաբեկչության ենթարկվեցին Բերձորում:

Արհեստական անկախությունը խեղել է Արցախյան ազատագրական պայքարի բնականոն ընթացքը: Այդ խեղումը ոչ միայն հարցական է դարձնում Արցախյան հաղթանակը, այլև գոյութենական մարտահրավերներ է առաջացնում Հայաստանի (Արցախը ներառյալ) և համայն հայության համար:

Այսքան տարիների ընթացքում մեր կրած մարդկային կորուստները, Ադրբեջանի հետզհետե հզորացումից առաջացող ռազմական սպառնալիքը, ՀՀ ինքնիշխանության կորստի սպառնալիքը, մեր ժողովրդին երկու մասի բաժանելու վտանգավոր միտումը, հայրենաբնակ հայության հարկադիր արտագաղթը, առհասարակ՝ երկրի ամբողջ ներուժային կարողության սպառումն ու ոչնչացումը տեղի են ունենում երկու լծակների՝ Արցախի պատանդային կարգավիճակի և ապազգային կլանի կառավարման միջոցով:

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը դատապարտում է Արցախի արհեստական անկախությունը տոնելու հակահայ սովորույթը և հայտարարում, որ ռեժիմին հեռացնելուց հետո Արցախը հանրաքվեի միջոցով վերամիավորվելու է Հայաստանի Հանրապետությանը, իսկ զորիբալայանական ապազգային կլանը ենթարկվելու է լյուստրացիայի և հեռացվելու է պետական կառավարման լծակներից:

Արցախը Հայաստան է և վերջ

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարության հայտարարությունը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930