Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի օգնական, իր քրեական անցյալով հայտնի Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է Կապանի թիվ 6 դպրոցի փոխտնօրեն։ Այս լուրն «Ազատության» հետ զրույցում հաստատեց դպրոցի տնօրեն Մարինե Դավթյանը՝ նշելով. – «Զարզանդ Նիկողոսյանն անձամբ իմ հրավերով, իմ հրամանով, իմ անմիջական պատասխանատվությամբ նշանակվել է տնօրենի տեղակալ՝ մասնագիտացված կրթական աջակցությունների գծով»։
Տնօրենը նշեց, որ Նիկողոսյանը անցած տարվա մարտից եղել է դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցիչը, և ինքը նրան փոխտնօրեն է նշանակել՝ հաշվի առնելով «Զարզանդ Նիկողոսյանի հեղինակությունը, ընդունված լինելը բոլոր աշակերտների կողմից»։ «Հավատացեք, նրան շատ սիրում և հարգում են երեխաները, մեծ հարգանք է վայելում կոլեկտիվի և ծնողական հասարակության շրջանում», – ասաց դպրոցի տնօրենը։
Նյութի մանրամասները կարդացեք «Ազատություն» ռադիոկայանի կայքում