Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացմանը, նոր ծրագրերի իրականացմանը, ներդրումների ներգրավմանը, 2015 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքին, ինչպես նաև տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին առնչվող հարցեր: Տեղի է ունեցել մտքերի շահագրգիռ փոխանակություն: Խորհրդակցության ավարտին կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված շարունակական աշխատանքների իրականացումը՝ տնտեսական ակտիվության խթանման նպատակով:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ
ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ