Իջեւանի տարածաշրջանի սահմանամերձ Բերքաբեր համայնքի ղեկավար Արթուր Մադաթյանը հայտնեց, որ սեպտեմբերի 1-ի երեկոյան, մոտավորապես ժամը 20.30-ից մինչեւ 22-ը ադրբեջանական զինուժը կրակել է Բերքաբերի վրա;
Գյուղապետն ասաց, որ ականանետի 2 արկ է ընկել գյուղի մանկապարտեզի շրջակայքում, գյուղի տնամերձ հողամասերից մեկում: Բարեբախտաբար,վնասներ չկան:
Ադրբեջանցիները ինչ-որ զենք են կիրառել, որի արկերի պայթյունները ուժգին են եղել: Արթուր Մադաթյանն ասաց. «Չգիտենք՝ադրբեջանցիներն ինչ զենքից են կրակում , ուժեղ պայթյուններ էին լսվում»:
Նրա կարծիքով՝ ազերիների նպատակը, հավանաբար, հոգեբանորեն ճնշելն է, բերքաբերցիների մեջ վախ առաջացնելը, ինչը չի հաջողվել:
Կարդացեք նաև
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ