Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Խաչատրյան. «Ընտանիքը այս Սահմանադրությամբ ներկայացված է որպես բուծարան»

Սեպտեմբեր 02,2015 12:59

Քաղաքագետ, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանի կարծիքով՝ Սահմանադրությունը մակրոտնտեսական մոտեցումների տեսակետից լուրջ քննադատության չի դիմանում: «Անալիտիկ» մամուլի ակումբում Վարդան Խաչատրյանը նշեց, թե բավականին բարդ է պատկերացնել, որ բացասական դինամիկայի պայմաններում կարելի է ընդունել Սահմանադրություն: Նա մասնավորապես մատնանշեց արտագաղթը:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ այս Սահմանադրության գլխավոր թերություններից է այն, որ ընտանիքը բնութագրված է որպես «բուծարան»:

Թերությունները թվարկելով՝ պարոն Խաչատրյանը շարունակեց. «Լուրջ խնդիր է Հայոց առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների վերանայումը: Հայաստանյայց եկեղեցի տերմինը սխալ է, քանի որ հայոց եկեղեցին միայն Հայաստանով չի սահմանափակվում»:

Հարցին՝ տարբեր քաղաքական ուժերի՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումները սահմանադրական փոփոխությունների հարցով ընդունելի՞ են, օրինակ` հանդիպման է գնացել ընդդիմադիր դաշտից Լյուդմիլա Սարգսյանը, Արարատ Զուրաբյանը` պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Եթե գլխավոր հակադարձող կուսակցությանը մի քանի օրվա մեջ կարելի է բելել այն իրավիճակի, որ ուզում ես, ուրեմն դաշտը մանիպուլյացիոն է: Եթե քաղաքական որևէ դրսևորում չունեցող կառույց գնում իր կարծիքն է հայտնում որպես էական նշանակություն չունեցող կարծիք, ապա ինչո՞ւ պիտի հաշվի առնվի»:

Aravot.am-ի հիշեցմանը՝ մի առիթով հայտարարել է, թե սահմանադրական փոփոխություններն ունեն քաղաքական ենթատեքստ, այդ դեպքում Սերժ Սարգսյանը դրանք նախաձեռնել է իր վերարտադրման համա՞ր, պարոն Խաչատրյանը պատասխանեց. «Այդ հարցի պատասխանը շատ պրիմիտիվ է: ՀՀ-ն ստորագրել է ԵվրԱզԷս մտնելու պայմանագիրը սեպտեմբերի 3-ին, իսկ բարեփոխումների նախաձեռնության փաթեթը սեպտեմբերի 4-ին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930