Լրահոս
Օրվա լրահոսը

«Դա չի նպաստի, որ Թուրքիան ճանաչի ցեղասպանությունը»

Սեպտեմբեր 02,2015 12:35

«Այդ հայտարարությունը չի նպաստի, որ Թուրքիան ճանաչի հայերի ցեղասպանությունը: Այն պաշտոնական բնույթ ունի, բայց հետեւանք չի ունենա»,- այսօր «Հայելի» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Հակոբ Չաքրյանը`անդրադառնալով օրերս Քրդական ժողովրդական կուսակցությունը ներկայացնող Դեմիրթաշի հայտարարությանը` Թուրքիայի կողմից հայերի ցեղասպանություն իրականացնելու մասին: Վերջինս, ազգությամբ քուրդ չէ, զազա է:

«Չեմ կարծում, որ ինքն անկեղծ չէ»,- հավելեց թուրքագետը:

Թուրքիայի իրավիճակը թուրքագետը ճգնաժամային եւ քաոսային է համարում: Թուրքական պետությունը կամաց-կամաց ձեռք է քաշում Դիարբեքիրի, Մուշի եւ դրանց հարակից տարածքներից, որոշ գոտիներ ռազմականացված են: «Թուրքիան բոլոր հարեւանների հետ հարաբերությունները խզել է, ոչ մի երկրում դեսպաններ չունի: Դավութօղլուի`առկա խնդիրները զրոյականացնելու քաղաքականությունը հանգեցրել է զրո բարեկամության: Այս քաոսային իրավիճակը ստեղծվել է Էրդողանի համառության պատճառով, որն ուզում է Թուրքիայում լիարժեք նախագահական համակարգ ձեւավորվի ու թույլ չտան, որ Քրդական ժողովրդական կուսակցությունը, որն անցած ընտրություններում 13 տոկոս էր հաղթահարել, նոր նշանակված ընտրություններում հաղթահարի տասը տոկոսը:

Թուրքագետը չի բացառում, որ առաջիկայում նշանակված արտահերթ ընտրությունները եվս հետաձգվեն, քանի որ Էրդողանին չեն բավարարում անցկացված հարցախույզերը. «Հավանական է, որ քաոսային իրավիճակի պատճառով ընտրությունները հետաձգվեն ու իր ղեկավարած կուսակցությունը, որը միանձնյա իշխելու հնարավորություն չունի, շարունակի միանձնյա իշխել»:

Թուրքիայի`ներքին եւ արտաքին խնդիրների խնդիրների ֆոնին, թուրքագետն առաջիկայում, պաշտոնական Անկարայի օրակարգում, չի տեսնում Հայաստանի հետ հարաբերությունների բարելավման օրակարգ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Harun says:

    Հոդվածում կա սխալ, մասնավորապես՝ նշվում է <>, մինչդեռ Դեմիրթաշը ժամանակավոր կառավարության նախարար չէ, այլ` ժամանակավոր կառավարությունում երկու նախարար ունեցող կուսակցության համանախագահներից մեկն է:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930