Լրահոս
Օրվա լրահոսը

Սամվել Նիկոյան. «Մենք միամիտ չենք, որ մտածենք, թե ամբողջ քաղաքական դաշտը ոգեւորված է». «Չորրորդ իշխանություն»

Սեպտեմբեր 02,2015 12:13

«Սերժ Սարգսյանի՝ քաղաքական ուժերի հետ հանդիպումը ե՞ւս ձեւական չէ» «ՉԻ» հարցին Սամվել Նիկոյանը պատասխանեց. «Ես կարծում եմ, որ սահմանադրական բարեփոխումները պետական եւ քաղաքական նշանակություն ունեցող հարցեր են եւ, բնականաբար, լայն կոնսենսուսը շատ կարեւոր է նման խնդիրների համար։ Դեռեա քաղաքական քննարկումների փուլ է, որը սկսվել է շատ վաղուց եւ շարունակվում է մինչեւ հիմա։ Ազգային ժողովում եւս քննարկումները շարունակվելու են։ Խնդիր է դրված ինչքան հնարավոր է քննարկել բոլոր այն առաջարկները, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը, բացատրել այն մտահոգությունները, որ կան նրանց մոտ եւ նրանց առաջարկները քննարկելի դարձնել, կարծում եմ, որ այս փուլում բոլոր այդ խնդիրները հնարավոր է լուծել։ Եվ իհարկե, ինչքան շատ աջակիցներ ունենան քաղաքական դաշտում՝ շատ ավելի լավ։

Բնական է, որ մենք միամիտ չենք, որ մտածենք, թե ամբողջ քաղաքական դաշտը ոգեւորված է, եւ անպայման կուզենան, որ սահմանադրական բարեփոխումները լինեն։ Մասնավորապես այն քաղաքական ուժերը, ովքեր ունեին նախագահի թեկնածու լինելու կամ նախագահ դառնալու հավանականություն, բնականաբար դա նրանց դուր չի գա։ Եվ կլինեն քաղաքական ուժեր կամ անձինք, որ դրան դեմ կարտահայտվեն։ Նախագահը ինչքան հնարավոր է ջանքեր է ներդնում լայն կոնսենսուս իրականացնելու համար»։

«Սահմանադրական բարեփոխումների կարիք կա՞ր ընդհանրապես» հարցին էլ ԱԺ նախկին նախագահը պատասխանեց. «Ես կարծում եմ՝ այո, որովհետեւ սահմանադրությունները մեռած փաստաթղթեր չեն։ Օրինակ, հարեւան Թուրքիայում եւ Վրաստանում սահմանադրություններ փոխվեցին, փոխվեցին հետագա կառավարման համակարգերը։ Դրանք պարբերաբար ժամանակի ընթացքում փոփոխվող փաստաթղթեր են։ Այնպես որ, դրան շատ վատ պետք չէ նայել։ Ես համամիտ եմ սահմանադրական բարեփոխումներին ոչ թե կոնյուկտուրայից ելնելով, այլ իմ համոզմունքներով»։

Մելանյա ԾԱՌՈՒԿՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930