Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Բնակիչները ևս պիտի գան ու տեր կանգնեն Որոտնավանքին». Հասմիկ Պողոսյան

Սեպտեմբեր 02,2015 12:07

Սիսիանից մոտ 14 կմ արևելք՝ Որոտանի կիրճի ձախակողմյան բարձունքի վրա գտնվող Որոտնավանք (Վաղատնի վանք) վանական համալիրի վերականգնման աշխատանքները կավարտվեն 2016 թվականին:

Այս մասին օրերս Սյունիքի մարզ կատարած աշխատանքային շրջայցի ժամանակ ասաց ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը, որը եղավ նաև Որոտնավանքում և տեղում ծանոթացավ վանական համալիրում կատարվող աշխատանքներին:

Vorotnavanq_1«Շատ ուրախ եմ, որ Որոտնավանքի աշխատանքները հաջորդ տարի արդեն կավարտվեն: Եթե մենք մի փոքր գումար էլ կարողանանք ավելացնել բարեկարգման համար, կարող ենք վստահ ասել, որ մեր հուշարձանների ցանկը համալրվեց ևս մեկ բարեկարգված ու զբոսաշրջության համար պատրաստ հիմնակետով»,- լրագրողների հետ զրույցում նշեց Հ. Պողոսյանը՝ ընդգծելով, որ գոհ է հուշարձանի վրա կատարված աշխատանքներից. «Իհարկե, պետք է ընդունենք, որ ոչ բոլոր խնդիրներն են լուծում ստացել, բայց կարևորն այն է, որ վտանգված հատվածներ այլևս չունենք»,- հավելեց նա:

Vorotnavanq_2Նախարարը նշեց, որ հուշարձանն իր բոլոր ենթակառուցվածքներով ունի զարգանալու և հանրահռչակվելու լայն հնարավորություններ. «Հանրությունը լավ չգիտի այս հուշարձանի մասին, որովհետև այն բնակատեղիին ոչ այնքան մոտ տարածքում է գտնվում: Պետք է այնպես անենք, որ տեղի բնակիչները ևս հոգ տանեն այս հուշարձանի մասին, գան և տեր կանգնեն նրան ամեն օր»,- ասաց Հ. Պողոսյանը:

Vorotnavanq_4Նշենք, որ Որոտնավանքի կառուցման տարեթիվը հստակ հայտնի չէ: Ըստ 8-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանի՝ Որոտնավանքի հնագույն Ս. Գրիգոր միանավ եկեղեցին (ավերվել է սելջուկների հարձակումներից ու երկրաշարժերից) հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը՝ 4-րդ դարի սկզբին, իսկ հետագայում վերակառուցել է հայր Ստեփանոս Ճգնավորը։ Եկեղեցին միջնադարում հայտնի է եղել օձի խայթոցը բուժելու իր զորությամբ և դարձել նշանավոր ուխտատեղի։

Վանքն ավերվել է 1931 թ. Զանգեզուրի երկրաշարժից, քանդվել են Ս. Կարապետ եկեղեցու գմբեթը և ծածկերը, սյունասրահը, տնտեսական շինությունները, հուշասյունը, պարիսպը: Համալիրի նորոգման աշխատանքները սկսվել են 1980-ականներից ու շարունակվում են նաև մեր օրերում:

Vorotnavanq_5Համալիրը ներկայումս բաղկացած է երկու եկեղեցուց, գավթից, օժանդակ կառույցներից, տապանաքարերով ու գեղաքանդակ խաչքարերով հարուստ գերեզմանոցից և հուշարձանախումբը շրջափակող պարսպապատից:

Որոտնավանքի վերականգնման նախահաշվային արժեքը կազմում է 60 մլն դրամ: 2016 թվականի համար նախատեսված է ծախսել 12 մլն դրամ:

Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930