Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՏՄՊՊՀ-ն որոշեց «Մարաթուկի» դեմ բողոքը դռնփակ լսել

Սեպտեմբեր 02,2015 12:02

Այս պահին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը դռնփակ նիստ է անում, որտեղ լսվում է քաղաքացի Մելինե Բեգլարյանի բողոքն ընդդեմ «Մարաթուկ» տուրիստական ընկերության: Նիստը պետք է սկսվեր ժամը 11-ին, սակայն 20-25 րոպե կողմերը դրսում սպասեցին:

Նիստին մասնակցելու էին եկել նաեւ սպառողների իրավունքների պաշտպաններ Բաբկեն Պիպոյանը եւ Կարեն Չիլինգարյանը:

Լրագրողներին արգելեցին նիստին մասնակցել, ասելով՝ ձեզ ոչ ոք չի հրավիրել: Երբ լրագրողները բացատրություն պահանջեցին, թե ինչ հիմնավորմամբ, հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը բոլորին ներս հրավիրեց: Հանձնաժողովի իրավաբանական հանձնաժողովի վարչության պետը պատճառաբանեց, որ թե դիմումատուի եւ թե ընկերության շահերից ելնելով նիստը դռնփակ են անում:

Չնայած նրան, որ «Մարաթուկի» ներկայացուցիչը պնդում էր եւ օրենքներ էր վկայակոչում, այնուամենայնիվ, հանձնաժողովի անդամները միաձայն որոշեցին նիստը փակ դռների հետեւում անցկացնել:

Լրագրողները եւ սպառողների իրավունքների պաշտպանները ստիպված եղան դուրս գալ դահլիճից:

Այս պահին նիստը ընթանում է դռնփակ նիստը, թեեւ լրագրողների հետ զրույցում Մելինե Բեգլարյանն ասաց, որ ինքը դեմ չէ, որպեսզի նիստը բաց լինի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930