«Ժողովուրդ»-ը մի քանի հարց է ուղղել հանրային ծառայությունները կարգավորող, հանձնաժողովի Նախագահ Ռոբերտ Նազարյանին՝ պարզելու համար, թե ինչ փուլում է գտնվում խորհրդատուների աշխատանքը։
– Պարոն Նազարյան, հայտարարվել էր, որ խորհրդատվական ծառայությունն իր աշխատանքները սկսելու է օգոստոսի առաջին շաբաթից։ Ի՞նչ փուլում են այդ աշխատանքները։
– Նախ ես ուզում եմ մի բան նշել, որպեսզի թյուրիմացության առիթ չդառնա, որովհետեւ տեւական ժամանակ է, ինչ այդ սխալ տեղեկությունները տարածվում են։ Այս խորհրդատվական ծառայությունը որեւէ կապ չունի աուդիտի անցկացման հետ, որեւէ կապ չունի ՀԷՑ-ի հետ։ Այս խորհրդատվական ծառայությունն իր առաջ ունի մեկ նպատակ, որպեսզի արտադրողից մինչեւ սպառող ընկած այդ շղթայում ամբողջ գնագոյացման մեխանիզմներն ուսումնասիրվեն, որպեսզի ՀՀ-ի ամբողջ ներուժը գնահատվի ու հստակեցվի՝ արդյոք կան խնդիրներ մեր ընդունած որոշման մեջ, այս խորհրդատվությունը նրա համար է, որպեսզի տա այդ ամենի եզրակացությունը։
Կրկնում եմ՝ սա ՀԷՑ-ի աուդիտի հետ կապ չունի, ու ես չեմ հասկանում, թե ինչու է հասարակությունում նման թյուր ըմբռնում եղել։ Մենք հնարավորինս բաց ներկայացրել ենք, թե իրենից ինչ է ներկայացնում այդ խորհրդատվական ծառայությունը։ Իսկ ՀԷՑ-ի աուդիտը լրիվ այլ նպատակ ունի, կարծում եմ, որ դրա մասին եւս պատշաճ ներկայացվել է ու նշվել է, թե այն իրենից ինչ է ներկայացնում։
Կարդացեք նաև
Մենք 5 խոշոր ընկերությունների առաջարկ էինք ներկայացրել, որոնցից մեկին ընտրել է Կառավարությունը, քանի որ ամենացածր գինը այդ ընկերությունն է ուզել, դա ամերիկյան ընկերություն է։ Նրանք են մեր խորհրդատվությունն անելու ու ներկայացնելու իրենց եզրակացությունը։
– Իսկ որքա՞ն է տեւելու խորհրդատուների աշխատանքը, կա՞ կոնկրետ պայմանավորվածություն, թե երբ են նրանք իրենց եզրակացությունը ներկայացնելու, որովհետեւ ՀՀ վարչապետը հայտարարել է, թե մինչեւ խորհրդատուների աշխատանքի ավարտն են իրենք էլեկտրաէներգիայի սակագնի 6.93 դրամը վճարելու ՀՀ քաղաքացիների փոխարեն։
– Իրենք իրենց առաջարկի մեջ նշել են մաքսիմում 16 շաբաթ։ Ամեն ինչ կախված է եզրակացության բովանդակությունից։ Խորհրդատվական ծառայությունն իր եզրակացությունը ներկայացնելու է ՀՀ Կառավարությանը, որից հետո կերեւան մյուս քայլերը, հիմա ես որեւէ բան չեմ կարող ասել։ Դա իմ որոշելիք խնդիրը չի։
Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Հարցեր Ռոբերտ Նազարյանին՚
1.Էլ ինչի համար է ձեր հանձնաժողովը, որ արտադրողից մինչեւ սպառող շղթայում ամբողջ գնագոյացման մեխանիզմներն ուսումնասիրում է խորհրդատվական ընկերությունը? Ուևզում եք ասել, ՀԾԿ հանձնաժողովը չի խորանում խնդրի մեջ?, թե ունակ չի խորանալ, խորանալու համար համապատասխան գիտելիքներ չունի???
2. Պետբյուջեից փող եք տալիս մի մասնավոր ընկերության որ ձեր գործն անի: Իսկ դուք նույն բյուջեից աշխատավարձ եք ստանում: Սա կարելի է համարել պետական միջոցների վատնում կամ յուրացում?
Ինչպես տատս էր մեզ ասում՝ ՉՈՒՆԵՆԱՄ ՔԵԶ ՌՈԲԵՐՏ ՏՂԱ: