Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 2- ին շնորհավորական ուղերձ է հղել Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության Նախագահ Եվգենի Շեւչուկին:
Ուղերձում ասված է.
«Արցախի Հանրապետության ժողովրդի, իշխանությունների ու անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ Ձեզ եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ եղբայրական ժողովրդին` Անկախության 25-րդ տարեդարձի առթիվ:
1990 թվականը ճակատագրական դարձավ Մերձդնեստրի պատմության մեջ: Երկիրը կանգնեց անկախ պետականության կերտման ուղու վրա: Դա բարդ եւ փշոտ ճանապարհ էր: Սակայն Մերձդնեստրի ժողովուրդը հերոսաբար հաղթահարեց բոլոր մարտահրավերները, փայլուն հաղթանակներ տարավ, ստեղծեց պետություն՝ ցույց տալով անձնվիրության եւ հայրենասիրության արժանի օրինակ:
Կարդացեք նաև
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ Ձեզ` հարգարժան Եվգենի Վասիլիի, եւ Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության ողջ ժողովրդին այս մեծ տոնի կապակցությամբ:
Խաղաղություն, բարգավաճում, հետագա հաջողություններ եւ ձեռքբերումներ եղբայրական Մերձդնեստրին»: