Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ականները Հրանտ Բագրատյանին խոստովանել են, որ դեմ են այս փոփոխություններին. «Հրապարակ»

Սեպտեմբեր 02,2015 10:49
Hrant bagratyan

Հարցազրույց ԱԺ պատգամավոր, ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հետ

 – Դուք խնդիրն ուսումնասիրել եք, 6 էսսե եք գրել, մանրամասն բացատրել եք, թե ինչու չի կարելի ընդունել այս սահմանադրությունը։ Բայց չէ՞ որ պառլամենտական համակարգն ավելի դեմոկրատական է, ի վերջո, քան նախագահականը։

– Ես ասել եմ արդեն, որ անգամ եթե գրված լիներ շատ լավ սահմանադրություն, ես դեմ եմ պատերազմյան շրջանում պառլամենտական համակարգին անցում կատարելուն։ Նախագահական համակարգի դեպքում մի հոգի կոնկրետ պատասխանատվություն ունի։ Ներկայացված փաստաթուղթը, սակայն, որեւէ աղերս պառլամենտական հանրապետության հետ չունի։ Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ էլ, ում հետ խոսել եմ, բոլորը դեմ են այս փոփոխություններին։

– Այսինքն՝ հրապարակավ այլ կարծիք են հայտնում, մասնավոր զրույցներում՝ այլ։

– Բոլորը հասկանում են, որ այդպես չի կարելի, եւ ընդունում են՝ ասելով, որ այս փոփոխությանը նույնիսկ նախագահ Սերժ Սարգսյանն է դեմ։ Բայց նրանք չեն կարող հանդուրժել, որ իշխանափոխություն տեղի ունենա։ Սա է խնդիրը։

– Իշխանափոխությունն այս բարեփոխված տարբերակով հնարավո՞ր է, թե՞ ոչ, եթե այո, ապա ինչպե՞ս։

– Ոչ։ Այս տարբերակում մենք հավերժորեն ապահովում ենք Հանրապետականի իշխանությունը։

– Իսկ եթե ԱԺ ընտրություններում ձայների մեծամասնությունն առաջին փուլում ստանա ընդդիմությո՞ւնը։

– Չի կարող ստանալ, որովհետեւ Հանրապետական կուսակցությունը մտնում է ընտրական փուլ՝ պլյուս 28 տոկոս։ Այս 28 տոկոսը կազմում են ծառայողները, բանակը, ոստիկանությունը, որոնք կրկնապատկվել են այս ընթացքում։ Նա արդեն 28 տոկոսն ունի, դու չես կարող նրան հաղթել, քանի որ նա միշտ էլ առնվազն երկրորդ փուլ դուրս եկող ուժերից մեկն է:

– Իտալական սահմանադրության տարրեր կան, գերմանական սահմանադրության, նույնիսկ Իսրայելի անվտանգության համակարգն է հիմք վերցված։ Ի վերջո, ո՞րն է հիմքն այս սահմանադրության։

– Սա նման է մի մեքենայի, որի դիմացը Toyota է, աջ ու ձախից Nissan է, հետեփց՝ Mercedes, իսկ շարժիչը՝ «Ժիգուլի»։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930