Սեպտեմբերի 1-ին Երեւանի գրեթե բոլոր դպրոցները տոնական տրամադրությամբ ընդունեցին իրենց աշակերտներին, նույնը չենք կարող ասել մարզերի մասին, քանզի շատ գյուղեր ոչ միայն առաջին դասարանցիներ, անգամ փոքր տարիքի երեխաներ չունեն։
«Մենք ոչ դպրոց ունենք, ոչ էլ առաջին դասարանցի»,- տեղեկացնում է Դպրեվանի համայնքի գյուղապետ Արամայիս Ղասաբյանը։ Հարցին, թե երեխաներ կա՞ն գյուղում, որոնք հարեւան համայնքներում են սովորում, պատասխանեց. «Երեխեք չունենք։ Երեխեք էլ չկան»։
Այս փոքրիկ համայնքն ունի ընդամենը 15 բնակիչ։ «Շատ սարսափելի է, այս տարի ունենք ընդամենը 4 առաջին դասարանցի՝ Դարբասից, եւ 4 հոգի էլ՝ Շամբից։ Ընդհանուր դպրոցի աշակերտների թիվը 80 է»,- տեղեկացրեց Սյունիքի մարզի Դարբաս եւ Շամբ համայնքների գյուղապետ Մայիս Միրզոյանը, ով ընդգծեց, որ սա ամենափոքր թիվն է, անցյալ տարիներին ավելի շատ առաջին դասարանցիներ են ունեցել։ Դարբաս գյուղում, 2011 թվականի տվյալներով, բնակվում է 1234 մարդ։
Չնայած 8 առաջին դասարանցիներ ունեցող գյուղապետը «սարսափելի» բառով նկարագրեց վիճակը, այնուամենայնիվ, պարզվեց՝ ավելի սարսափելի էլ է լինում։ Սյունիքի մարզի Տանձավեր համայնքում, վերջին տվյալներով, բնակվում է 178 մարդ, սակայն գյուղապետ Արսեն Հարությունյանը պնդում է, որ սա առաջին տարին է, որ իրենք առաջին դասարանցիներ չունեն:
Կարդացեք նաև
Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում