Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարի «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը սեպտեմբերի 1-ից վերսկսել է իր հետապնդած խնդրով պայքարի նոր փուլ, որի ընթացքում շարժման ակտիվիստները չեն բացառում ամենօրյա բողոքի ակցիաներն ու Բաղրամյան պողոտայում կրկին նստացույց անելու տարբերակը: Երեկ շարժման երիտասարդները փորձել են ակցիա իրականացնել նախագահական նստավայրի դիմաց, սակայն ոստիկանները նրանց թույլ չեն տվել մոտենալ նստավայրին:
«Ո՛չ թալանին» նախաձեռնության գործունեության վերաակտիվացումը, իհարկե, լիովին պատճառաբանված է, քանի որ նույնիսկ հունիսին տեղի ունեցած ակցիաներից հետո խնդրի որոշակի լուծումը ակնհայտորեն ժամանակավոր և ըստ էության՝ նաև ոչ ամբողջական էր, և առավել ևս ներկայումս Հայաստանի էլցանցերում աուդիտի գործընթացի, ըստ էության, հասունացումը պահանջում է հանրային աչքի ու ականջի սրություն՝ այդ գործընթացը հասարակական հաշվետվողականության ենթակա պահելու և իշխանություններ-ՀԷՑ որևէ նոր կոռուպցիոն գործարք թույլ չտալու կամ ռիսկերը նվազագույնի հասցնելու տեսանկյունից: Այսինքն՝ ակնհայտ էր, որ «Ո՛չ թալանինը» չէր ավարտել իր՝ այսպես ասած առաքելությունը, և այն պետք է շարունակվեր:
Մյուս կողմից, սակայն, հետաքրքրական է այն, որ նախաձեռնության պայքարի մեկնարկը կամ վերաակտիվացումը, ըստ էության, համընկնում է սահմանադրական փոփոխությունների գործընթացի հետ, և այս տեսանկյունից, իհարկե, ստացվում են զուգահեռ գործընթացներ, որոնք և կարող են միմյանց ներդաշնակ լինել, և կարող են միմյանց հակադիր լինել: Ամեն ինչ կախված է, իհարկե, շեշտադրումներից և մոտեցումներից:
Կարդացեք նաև
Մուսա Միքայելյան
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում