Լրահոս
Օրվա լրահոսը

«Նոստրադամուսի» կանխատեսումն ու ՀՀԿ-ի ճակատագիրը

Սեպտեմբեր 02,2015 16:30

ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն օրերս հիշեցրեց, որ Սահմանադրությունը փոխելուց 3 տարի հետո իշխանությունները միշտ փոխվել են: Այդպես է եղել ՀՀՇ-ի հետ, Քոչարյանի հետ, այդպես կլինի նաեւ ՀՀԿ-ի հետ: «Առավոտը» ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանին հարցրեց՝ մտահոգություն չունե՞ք, որ ընդամենը 3 տարի հետո ՀՀԿ-ն նույն ճակատագրին է արժանանալու: Նա պատասխանեց. «Ես ուրախ եմ, որ իմ ընկերը՝ Աղվանը, Նոստրադամուսի պարտականությունները վերցրել է իր վրա:

Չեմ ցանկանում, որ քաղաքական դաշտում ենթադրություններով եւ հետեւություններով շարժվեն: Դրանք բառային փոխհրաձգություններ են, եւ չեմ ուզում շատ լուրջ վերաբերվել: Ամեն ինչ կարող է պատահել: Կարող է առանց Սահմանադրության փոփոխության էլ այս իշխանությունները գնան, կարող է 5 տարի հետո գնան, կարող է 20 տարի հետո»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. ՀՀ քաղաքացի says:

    Մի վիրավորեք Նոստրադամուսին:

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930