Իսպանացի հանրահայտ դերասան Անտոնիո Բանդերասը իրականություն է դարձրել իր վաղեմի երազանքը: Նա ընդունվել է Լոնդոնի հեղինակավոր Central St. Martins College՝ ֆեշըն-արդյունաբերություն ուսումնասիրելու:
Իր կյանքի 55 տարիների ընթացքում նա յուրացրել էր դերասանի, ռեժիսորի, պարողի եւ երգչի մասնագիտությունը, իբրեւ մոդել աշխատել էր հանրահայտ ընկերությունների համար, թողարկել բրենդային գինի եւ օծանելիք, բայց ոչ մի կերպ չէր հասցրել բարձրագույն կրթություն ստանալ: Այժմ նա ողջ ուղեղով տրվել է կրթությանը: Այս առիթով աստղը Instagram-ում գրառում է կատարել. «Արդեն երկրորդ շաբաթն է՝ սովորում եմ Central St. Martins College-ում, ամեն ինչ հագեցած է, լուրջ եւ ուրախ»:
Ամենասեքսուալ դերասանը ճանաչված աստղը, սակայն, չի մանրամասնել, թե հատկապես որ ֆակուլտետում է սովորում: Ավելի վաղ նա հայտարարել էր, որ երազում է սովորել բրիտանական հանրահայտ դիզայնի դպրոցում, նաեւ նշել էր, որ չի պատրաստվում թողնել կինոն, ընդամենը ցանկանում է իր համար նոր հորիզոններ բացել:
Հիշեցնենք, որ Բանդերասը լայն հանդիսատեսին հայտնի է հատկապես «Զորոյի դիմակը», «Զորոյի լեգենդը», «Տասներեքերորդ զինվորը», «Լրտեսների երեխաները», «Սեւ ոսկին» ֆիլմերից։ Անտոնիո Բանդերասի ձայնով է խոսում հանրահայտ «Շրեկ» մուլտֆիլմի Կոշկավոր Կատուն:
Կարդացեք նաև
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015