Միրոսլավ Սլաբոշպիտսկու «Ցեղը» ֆիլմը ստեղծված է ժեստերի լեզվով եւ խուլուհամրերի դերակատարմամբ: Սկանդալային նկարը, որ անցյալ տարի արժանացել էր «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գլխավոր, ինչպես նաեւ FIPRESCI մրցանակին, այս տարի էլ ներկայացված է Ալեքսանդր Դովժենկոյի անվան ուկրաինական պետական մրցանակի: Այն արդեն մի քանի տասնյակ մրցանակներ է բերել հայրենիք, այդ թվում Լոնդոնից, Լեհաստանից ու Կաննից, ինչպես նաեւ ընդգրկվել ԱՄՆ-ի արթհաուսի սահմանափակ կինովարձույթ:
«Ցեղը» ֆիլմ է առանց բառերի: Այն ներկայացնում է խուլուհամրերի գիշերօթիկ դպրոցի առօրյան, ցեղային բարքերն ու դրա դաժան հետեւանքները:
«Առավոտ» օրաթերթ
01.09..2015